Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ

Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ

Fri, 17 Apr 2026 22:15:27 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն իրանական Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։

Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։

Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ հողատարածքներ են օտարելու «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում

Ինչ հողատարածքներ են օտարելու «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում Thu, 18 Jun 2026 13:39:10 +0400 Կառավարությունը հունիսի…

11 րոպե ago

Դիտարկումներ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ

Դիտարկումներ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ Thu, 18 Jun 2026 13:25:37 +0400 Մաս առաջին Վարկի բարձր…

25 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը` Փամբակի ողբերգական դեպքի մասին

Նիկոլ Փաշինյանը` Փամբակի ողբերգական դեպքի մասին Thu, 18 Jun 2026 13:24:35 +0400 Latest news from…

26 րոպե ago

Ինչ իրավճակ է փոխանակման կետերում

Ինչ իրավճակ է փոխանակման կետերում Thu, 18 Jun 2026 13:15:07 +0400 ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի…

35 րոպե ago

Չարաբաստիկ խողովակը հեռացրին Փամբակ գետի վրայից

Չարաբաստիկ խողովակը հեռացրին Փամբակ գետի վրայից Thu, 18 Jun 2026 13:06:38 +0400 Վանաձորի 3-րդ մաս…

44 րոպե ago

Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան

Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Thu, 18 Jun 2026 13:03:30 +0400 Latest news from…

47 րոպե ago