Ինչ հողատարածքներ են օտարելու «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում

Ինչ հողատարածքներ են օտարելու «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում

Thu, 18 Jun 2026 13:39:10 +0400


Կառավարությունը հունիսի 18-ի նիստում որոշում է ընդունել Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք հողատարածքներ ճանաչել գերակա հանրային շահ և իրականացնել դրանց օտարում։ Քայլը պայմանավորված է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է Թալին-Լանջիկ շուրջ 18,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը։ Նախատեսվում է գործող երկգոտի ճանապարհը վերածել միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին կարգի քառուղի ավտոճանապարհի։ Արդիականացման աշխատանքները ներառելու են նոր ճանապարհային հանգույցների և ինժեներական կառույցների կառուցում, ինչպես նաև առանցքային հատվածների լուսավորում։

Նախագծի շրջանակում անհրաժեշտ է նաև տեղափոխել տվյալ տարածքում գործող տարբեր ենթակառուցվածքներ և հաղորդակցային ցանցեր։ Սակայն այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող հողատարածքները գտնվում են մասնավոր սեփականության ներքո, ինչի պատճառով ծրագրի իրականացումը հնարավոր չէ առանց դրանց ձեռքբերման և օտարման գործընթացի։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է օտարել 276 հողակտոր։ Դրանք գտնվում են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին և Մաստարա բնակավայրերում, ինչպես նաև Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ և Սառնաղբյուր բնակավայրերում։ Հողատարածքները անհրաժեշտ են ճանապարհահատվածում առկա կոմունիկացիաների տեղափոխման և ծրագրի անխափան իրականացման համար։

Օտարվող գույքի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից գործընթացը կկազմակերպի նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Կառավարության որոշմամբ օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի մարտի 1-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պակիստան-Աղֆանստան սահմանին կրկին լարված է․ զոհեր կան

Պակիստան-Աղֆանստան սահմանին կրկին լարված է․ զոհեր կան Thu, 29 Oct 2026 16:30:11 +0400 Պակիստանի և…

23 րոպե ago

Էդգար Ղազարյանի գլխից մազ չի պակասել. Կանխել ենք ավելի վատ զարգացումը

Էդգար Ղազարյանի գլխից մազ չի պակասել. Կանխել ենք ավելի վատ զարգացումը Thu, 29 Oct 2026…

33 րոպե ago

Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել

Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Thu, 29 Oct 2026 16:04:25 +0400…

49 րոպե ago

Ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է․ Die Zeit

Ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է․ Die Zeit Thu, 29 Oct 2026 16:00:32 +0400 Գերմանիայում 2025…

53 րոպե ago

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել…

1 ժամ ago

1 միլիոն ԱՄՆ դոլար ֆոնդով մրցանակաբաշխություն Երևանում․ ո՞վ ինչքան ստացավ

1 միլիոն ԱՄՆ դոլար ֆոնդով մրցանակաբաշխություն Երևանում․ ո՞վ ինչքան ստացավ Thu, 29 Oct 2026 15:45:56…

1 ժամ ago