Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Ինչ հողատարածքներ են օտարելու «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում

Ինչ հողատարածքներ են օտարելու «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում

Thu, 18 Jun 2026 13:39:10 +0400


Կառավարությունը հունիսի 18-ի նիստում որոշում է ընդունել Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք հողատարածքներ ճանաչել գերակա հանրային շահ և իրականացնել դրանց օտարում։ Քայլը պայմանավորված է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է Թալին-Լանջիկ շուրջ 18,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը։ Նախատեսվում է գործող երկգոտի ճանապարհը վերածել միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին կարգի քառուղի ավտոճանապարհի։ Արդիականացման աշխատանքները ներառելու են նոր ճանապարհային հանգույցների և ինժեներական կառույցների կառուցում, ինչպես նաև առանցքային հատվածների լուսավորում։

Նախագծի շրջանակում անհրաժեշտ է նաև տեղափոխել տվյալ տարածքում գործող տարբեր ենթակառուցվածքներ և հաղորդակցային ցանցեր։ Սակայն այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող հողատարածքները գտնվում են մասնավոր սեփականության ներքո, ինչի պատճառով ծրագրի իրականացումը հնարավոր չէ առանց դրանց ձեռքբերման և օտարման գործընթացի։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է օտարել 276 հողակտոր։ Դրանք գտնվում են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին և Մաստարա բնակավայրերում, ինչպես նաև Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ և Սառնաղբյուր բնակավայրերում։ Հողատարածքները անհրաժեշտ են ճանապարհահատվածում առկա կոմունիկացիաների տեղափոխման և ծրագրի անխափան իրականացման համար։

Օտարվող գույքի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից գործընթացը կկազմակերպի նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Կառավարության որոշմամբ օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի մարտի 1-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախընտրական փիառ ծրագրերի հետքերով

Նախընտրական փիառ ծրագրերի հետքերով Mon, 27 Jul 2026 23:28:00 +0400 Ընտություններից առաջ ՔՊ-ն գործի դրեց …