Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ

Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ

Fri, 17 Apr 2026 22:15:27 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն իրանական Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։

Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։

Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լռության օր

Լռության օր Fri, 05 Jun 2026 23:55:42 +0400 Ինձ ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ են …