«Հրապարակ»․ Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում

«Հրապարակ»․ Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում

Sat, 18 Apr 2026 08:00:44 +0400


Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան փակվելուց շուրջ 2 տարի անց աշխատակազմը չի ստացել աշխատավարձը․ շուրջ կես տարվա աշխատավարձ են պարտք:

Մեզ ահազանգել էր ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը՝ որ չնայած քաղաքապետարանը խոստացել է վճարել, բայց հետո հրաժարվել է, թե ծննդատան նախկին կառավարիչն է պատասխանատու։

Մեր հրապարակումից հետո քաղաքապետարանից կոլեկտիվին խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն։ Ծննդատունը 2020-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց։ Ապա ընթացել է դատական պրոցես, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:

Ծննդատան կառավարումը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է գործունեությունը: 2 տարի է՝ կոլեկտիվը չի ստացել կես տարվա աշխատավարձերը, դիմել են դատարան, որը պարտավորեցրել է վաճառել գույքը եւ վճարել գումարները, սակայն ԴԱՀԿ-ն քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Քաղաքապետարանից ասել են, թե ԴԱՀԿ-ն պարտատերերի ցանկն է պահանջել եւ խոստացել, որ կվճարեն աշխատավարձերը:

«Երեկ մեզ քաղաքապետարանից ասացին, որ ցուցակը դեռ չեն ստացել, խոսքը մոտ 180 մլն դրամ պարտքի մասին է։ Թվում է, թե ԴԱՀԿ-ն է պատասխանատու, բայց, մյուս կողմից, քաղաքապետարանի կառավարման տակ է եղել ԲԿ-ն։ Անհասկանալի թնջուկի մեջ ենք հայտնվել»,- ասաց Հայկանդուխտ Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը միլիարդների պարգեւավճարներ է բաժանում, բայց ընդամենը 180 մլն դրամ աշխատավարձը հրաժարվում է վճարել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիք

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիք Sat, 21 Nov 2026 19:00:00 +0400…

19 րոպե ago

Հիստերիադ Մոսկվայով կտրեմ…

Հիստերիադ Մոսկվայով կտրեմ… Sat, 21 Nov 2026 18:45:46 +0400 Արարատ Միրզոյան, ինչ լավ էր՝ հիշեցի.…

33 րոպե ago

Մտադիր է վերականգնել ԵՄ անդամակցությունը

Մտադիր է վերականգնել ԵՄ անդամակցությունը Sat, 21 Nov 2026 18:30:15 +0400 Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի…

49 րոպե ago

Հանրաքվեն արդեն եղել է, Փաշինյանը կարող է հեռանալ

Հանրաքվեն արդեն եղել է, Փաշինյանը կարող է հեռանալ Sat, 21 Nov 2026 18:15:24 +0400 ՔՊ-ականներն…

1 ժամ ago

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ Sat, 21 Nov 2026 18:10:19 +0400 Այսօր կինոյի տան…

1 ժամ ago

Նախկին նախագահին հոսպիտալացրել են

Նախկին նախագահին հոսպիտալացրել են Sat, 21 Nov 2026 18:00:00 +0400 Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին…

1 ժամ ago