Մտադիր է վերականգնել ԵՄ անդամակցությունը

Մտադիր է վերականգնել ԵՄ անդամակցությունը

Sat, 21 Nov 2026 18:30:15 +0400


Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը հանդես է գալիս իր երկրի՝ ԵՄ կազմ վերադառնալու օգտին։ Նա մտադիր է երկարատեւ համագործակցության հարցով բանակցություններ սկսել ԵՄ հետ։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Բրիտանական վարչապետը նախօրեին հայտարարել է, որ սկսում է տարեկան քննարկումների շարք, որոնց շրջանակում անդրադառնալու են նաեւ ԵՄ հետ հարաբերությունների հնարավոր նոր մոդելներին։ Դրանք վերջնարդյունքում ներառվելու են երկրի ռազմավարական զարգացման տասնամյա ծրագրում։

Ընդ որում, Լոնդոնը չի դիտարկում արագ վերադարձ ԵՄ կազմ։ Լեյբորիստական կուսակցության նախընտրական ծրագիրը բացառում է վերադարձ միասնական շուկա եւ մաքսային միություն, ինչպես նաեւ՝ ազատ տեղաշարժի վերականգնում՝ առնվազն գոնե մինչեւ ներկա գումարման խորհրդարանի աշխատանքների ժամկետի ավարտը։ Բրյուսելի հետ Լոնդոնը արդեն պայմանավորվել է մի շարք ապրանքատեսակների գծով, ինչպիսիք են պարենը, գյուղնշանակության արտադրանքը, առեւտրի ընթացակարգերի պարզեցում, երիտասարդական փոխանակումների ակտիվացում, համագործակցություն առեւտրի եւ արտանետումների քվոտաների ոլորտում։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս է եկել 2020 թվականին՝ 2016 թվականին կայացած հանրաքվեի արդյունքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հանրաքվեն արդեն եղել է, Փաշինյանը կարող է հեռանալ

Հանրաքվեն արդեն եղել է, Փաշինյանը կարող է հեռանալ Sat, 21 Nov 2026 18:15:24 +0400 ՔՊ-ականներն…

27 րոպե ago

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ Sat, 21 Nov 2026 18:10:19 +0400 Այսօր կինոյի տան…

32 րոպե ago

Նախկին նախագահին հոսպիտալացրել են

Նախկին նախագահին հոսպիտալացրել են Sat, 21 Nov 2026 18:00:00 +0400 Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին…

42 րոպե ago

Դուք մոռացել եք` մենք ձեր ստերը չենք մոռանում

Դուք մոռացել եք` մենք ձեր ստերը չենք մոռանում Sat, 21 Nov 2026 17:45:15 +0400 Նոյեմբերի…

57 րոպե ago

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը Sat, 21 Nov 2026…

1 ժամ ago

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց Sat, 21 Nov 2026 17:15:08 +0400 Թրամփը…

1 ժամ ago