Դուք մոռացել եք` մենք ձեր ստերը չենք մոռանում

Դուք մոռացել եք` մենք ձեր ստերը չենք մոռանում

Sat, 21 Nov 2026 17:45:15 +0400


Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․

«1․ Օգոստոսի 11-ին Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գանձաքար, անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքին՝ շնորհավորելու Արմենի քրոջ` Մարիամի ծնունդը։ Տավուշի մարզից 44-օրյա պատերազմում քանի՞ անհետ կորած, քանի՞ զոհ կա; Եթե Տավուշի մարզպետի աշխատակազմը չգիտի այդ տվյալները, ինչպե՞ս եք այցելում անհետ կորածների, զոհվածների տներ։ Պատերազմից 6 տարի է անցել, եթե ունեք այդ տվյալները, խնդրեմ` հայտնեք։
2. Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող 16 միլիոն դրամի աջակցության ծրագրի շրջանակում կառավարությունը մտահոգություններ ունի, որ որոշ շահառուներ կարող են չբնակվել իրենց ձեռք բերած կամ կառուցած տներում։ Այդ հարցին կառավարության նիստում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 5-ի դրությամբ այդ ծրագրով Տավուշի մարզում քանի՞ տուն է կառուցվել, քանիսի՞ ավարտական ակտն է առկա, քանիսի՞ շինարարությունն է կիսատ։ Ավարտական ակտ ունեցող տներից քանի՞սն են այժմ բնակեցված, որ գյուղում քանի՞ տուն է բնակեցված»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․
«1․ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած զինծառայողների տվյալները ունենալու համար պետք է դիմել պետական լիազոր մարմնին։

2․ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ պետական լիազոր մարմնից»։

Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ մարզպետը պարտավոր էր գոնե հայտնել, թե որն է այդ հարցով պետական լիազոր մարմինը: Սակայն խնդիրն ունի նաև բարոյական կողմ։ 2020թ․ հոկտեմբերին իր հայրենակիցներին համախմբվելու և պատերազմ մեկնելու կոչ արած մարզպետ Հ․ Ղալումյանը, չի մեկնել պատերազմ, չգիտի, կամ չի ասում, թե Տավուշի մարզից 44-օրյա պատերազմում քանի՞ անհետ կորած, քանի՞ զոհ կա: Իսկ 2020թ․ հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր հայ տղամարդկանց, նրանց կոչ անելով զենք վերցնել և մեկնել Արցախ։ Առաջիններից մեկն արձագանքեց պարտադիր զինվորական ծառայություն չանցած,Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, 2020-ին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը։ Վերջինս կոչով դիմեց իր հայրենակիցներին ․ «Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջևան» կամավորական ջոկատ։ Հայրենիքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին։ Կոչ եմ անում բոլորիդ՝ համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը։ Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար»։
Այդ ջոկատը Տավուշի մարզում 5-6 օր վարժանքների մասնակցելով՝ այդպես էլ Արցախ չմեկնեց, չմեկնեց նաեւ Տավուշի սահմանագոտին պաշտպանելու։ Պատերազմ չմեկնած մարզպետ Հ․ Ղալումյանը և «Իջևան» կամավորական ջոկատի անդամները դրա համար ՀՀ ՊՆ-ից 3 ամսվա աշխատավարձ են ստացել՝ մեկ ամսվա համար՝ լրիվ աշխատավարձ, 2 ամիսների համար՝ կիսատ։

Նմանապես մարզպետը չգիտի կամ չի հայտնում սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ՀՀ կառավարության ծրագրով Տավուշում կառուցված բնակելի տների մասին տեղեկատվություն։ Այդ ծրագրով սահմանագոտում կառուցված տների քիչ մասն է բնակեցված, սահմանագոտու բնակիչ չհանդիսացող, ծրագրի մասնակից բանկերի պաշտոնյաները Տավուշի սահմանամերձ գյուղերում իրենց համար տներ-ամառանոցներ են սարքել, իսկ սահմանագոտու տնազուրկ շատ ընտանիքներ չեն կարողացել օգտվել ծրագրից։ Այդ ծրագրով կառուցված բազում տների բնակեցված չլինելու խնդրի մասին Փաշինյանն է բարձրաձայնել կառավարության նիստում։ Ընդամենը 2 ոլորտ՝ գյուղերի բուժհիմնարկները և հանրակրթական դպրոցների վարչատնտեսական մասը համակարգող մարզպետն ու իր աշխատակազմը համեմատաբար բարձր աշխատավարձերից զատ այս տարի պետբյուջեից ստացել ու ստանալու են 65 միլիոն 883 հազար 400 դրամ պարգևավճարներ։ Նրանք ինչու են պարգրատրվում նման մեծ գումարով, եթե մարզի հետ կապված կարևոր տեղեկատվության չեն տիրապետում կամ դրանք թաքցնում են լրագրողից, լրագրողի միջոցով նաեւ հանրությունից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանրաքվեն արդեն եղել է, Փաշինյանը կարող է հեռանալ

Հանրաքվեն արդեն եղել է, Փաշինյանը կարող է հեռանալ Sat, 21 Nov 2026 18:15:24 +0400 ՔՊ-ականներն…

8 րոպե ago

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ Sat, 21 Nov 2026 18:10:19 +0400 Այսօր կինոյի տան…

14 րոպե ago

Նախկին նախագահին հոսպիտալացրել են

Նախկին նախագահին հոսպիտալացրել են Sat, 21 Nov 2026 18:00:00 +0400 Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին…

24 րոպե ago

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը Sat, 21 Nov 2026…

60 րոպե ago

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց Sat, 21 Nov 2026 17:15:08 +0400 Թրամփը…

1 ժամ ago

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են Sat, 21 Nov 2026 17:07:06 +0400 Երեկ ավարտվել է ՀՖՖ…

1 ժամ ago