Հանրաքվեն արդեն եղել է, Փաշինյանը կարող է հեռանալ

Հանրաքվեն արդեն եղել է, Փաշինյանը կարող է հեռանալ

Sat, 21 Nov 2026 18:15:24 +0400


ՔՊ-ականներն ակտիվորեն համոզում են ընդդիմությանը՝ օգտվել ստեղծված բացառիկ հնարավորությունից եւ պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին։ Նրանց ոգեւորությունը եւ շահագրգռվածությունը կարելի է հասկանալ` իրենք եւս տառապում են Փաշինյանի իշխանությունից, բայց քանի որ անձնական շահագրգռվածություն ունեն այդ իշխանության գոյությունից եւ չունեն բավարար համարձակություն՝ անձամբ հանդես գալ իշխանության դեմ, փորձում են Փաշինյանի հեռացմանը հասնել ընդդիմության միջոցով։ Ռուբեն Ռուբինյանը Փաշինյանին պաշտոնանկ անելու գովազդային արշավի առաջամարտիկներից է, ԱԺ-ում դիմելով ընդդիմությանը, ասում է. «Էն մարդն ասում ա (նկատի ունի Փաշինյանին)՝ մի խոչընդոտեք հանրաքվեին, «ոչ»-ն ա հաղթում` գնում եմ, «այո»-ն ա հաղթում` հաջորդ ընտրություններին չեմ մասնակցում»։ Մի կողմ թողնենք այն պնդումները, որ Փաշինյանին չի կարելի հավատալ ու վստահել ոչ մի հարցում, եթե նրանից նույնիսկ ժամ եք հարցնում, եւ նա ասում է` մի հավատացեք։

Կա ավելի պարզ բան․ սահմանադրական հանրաքվեն արդեն տեղի է ունեցել, եւ եթե Փաշինյանը գնացող լիներ, արդեն գնացած կլիներ` հինգուկես ամիս առաջ։ 2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը հասարակությունից սահմանադրական մեծամասնություն էր ուզում, ասում էր` ինձ սահմանադրական մեծամասնություն տվեք, որ կարողանամ սահմանադրությունը փոխել եւ խաղաղություն հաստատել, որովհետեւ, եթե մեծամասնություն չունենամ, սահմանադրությունը չկարողանամ փոխել, աղետաբեր պատերազմ կլինի։ Հասարակությունն իր քվեարկությամբ Փաշինյանին սահմանադրական չէ, անգամ թվաբանական մեծամասնություն չտվեց, ՔՊ-ն ստացավ հարաբերական մեծամասնություն։ Նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5 մանդատից 3-ը գողանալուց հետո Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չստեղծեց։ Փաշինյանի ծրագիրը մերժվեց, եւ եթե նա մի փոքր սկզբունքայնություն ունենար, պետք է հայտարարեր իր հրաժարականի մասին, ասեր` դուք ինձ սահմանադրական մեծամասնություն չեք տվել, ես իմ ծրագիրը չեմ կարողանալու իրականացնել, հետեւաբար՝ չեմ կարող վարչապետ լինել։ Տրամաբանական կլիներ, որ հենց այդ ժամանակ անցկացվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Բայց Փաշինյանը ոչ միայն ստանձնեց վարչապետի պաշտոնը, այլ դրանից հետո կալանավորեց ընդդիմադիր երեք ուժերի առաջնորդներին, խորհրդարան անցած եւ իր հրահանգով չանցած կուսակցությունների եւ խմբակցությունների ղեկավարներին, իսկ դրսում մնացածներին ամեն օր սպառնում է կալանավորել, սատկացնել եւ այլ սարսափելի պատիժների արժանացնել։ Ընդ որում, դա անում է ոչ թե անձամբ, քանի որ ինքը ֆիզիկապես նրանցից ավելի ուժեղ է եւ համարձակ, այլ անում է իրեն հպատակ վարձու հրոսակախմբերի միջոցով` նրանց թիկունքում թաքնված։

Սահմանադրություն փոխելու համար Փաշինյանին պետք է, որ քվեարկության մասնակիցների կեսից ավելին կողմ քվեարկի ներկայացված նախագծին, գործող սահմանադրության 207-րդ հոդվածի պահանջն է դա, ընտրության իրավունք ունեցողների 25 տոկոսի մասնակցությունը բռնությամբ կապահովեն։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը գնաց հսկայական ընտրակեղծարարության, ընդդիմադիր 6 կուսակցություն ընտրությունների արդյունքները վիճարկելու հայց ներկայացրեց ՍԴ, սակայն Փաշինյանի կողմից նշանակված եւ նրա հրահանգով գործող ՍԴ-ն մերժեց ընտրությունների արդյունքները չեղարկելու ընդդիմադիր կուսակցությունների պահանջը։ Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ բռնաճնշումներով եւ կեղծիքներով Փաշինյանին չհաջողվեց 50 տոկոս ստանալ, հիմա ինչպե՞ս է նա պատրաստվում դրան հասնել. ճիշտ է` ավելի մեծ բռնաճնշումներով եւ ավելի շատ կեղծարարությամբ։

Այնպես որ, ընդդիմության պատասխանը պետք է լինի մեկը․ հանրաքվեն արդեն եղել է, սահմանադրությունը փոխելու Փաշինյանի խնդրագիրը հայ հասարակությունը մերժել է, եթե Փաշինյանը հեռացող լիներ, արդեն հեռացած կլիներ, բայց մենք դեմ չենք լինի, եթե հիմա հեռանա։ Մնացածը կեղծ գովազդային արշավ է, նման այն արշավներին, երբ հայտարարվում է աննախադեպ զեղչ, բայց ապրանքը փորձում են վաճառել նախկինից ավելի բարձր գնով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր է վերականգնել ԵՄ անդամակցությունը

Մտադիր է վերականգնել ԵՄ անդամակցությունը Sat, 21 Nov 2026 18:30:15 +0400 Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի…

10 րոպե ago

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ Sat, 21 Nov 2026 18:10:19 +0400 Այսօր կինոյի տան…

30 րոպե ago

Նախկին նախագահին հոսպիտալացրել են

Նախկին նախագահին հոսպիտալացրել են Sat, 21 Nov 2026 18:00:00 +0400 Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին…

40 րոպե ago

Դուք մոռացել եք` մենք ձեր ստերը չենք մոռանում

Դուք մոռացել եք` մենք ձեր ստերը չենք մոռանում Sat, 21 Nov 2026 17:45:15 +0400 Նոյեմբերի…

55 րոպե ago

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը Sat, 21 Nov 2026…

1 ժամ ago

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց Sat, 21 Nov 2026 17:15:08 +0400 Թրամփը…

1 ժամ ago