«Հրապարակ»․ Ինչո՞ւ են վիրահատարաններում տեսախցիկներ տեղադրել. ի՞նչ է կատարվում ԲԿ-ում

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են վիրահատարաններում տեսախցիկներ տեղադրել. ի՞նչ է կատարվում ԲԿ-ում

Sat, 18 Apr 2026 11:15:29 +0400


«Հրապարակ»-ն «Էջմիածին» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ 3 ամիս առաջ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հովհաննես Արմենի Օհանյանը վիրահատարաններում տեսախցիկներ է տեղադրել եւ, իր կաբինետում նստած, հետեւում է կլինիկայի անցուդարձին։ Ցանկացած պահի նրա կաբինետ կարող են մտնել բժիշկներ կամ այլ անձինք եւ տեսնել, թե վիրահատարաններում ինչ է կատարվում: Սա, աշխատակիցների կարծիքով, մարդու իրավունքների ոտնահարում է, անձնական կյանքի գաղտնիության խախտում։

Բացի դրանից, մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ տնօրենի ԺՊ-ն անհիմն պատճառներով հին աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմումներ գրել եւ նշանակում է յուրայիններին, որոնք չունեն համապատասխան փորձ եւ պատրաստվածություն: Դրանով փորձում է իր դիրքերն ամրապնդել ԲԿ-ում։ Նա արդեն հեռացրել է Վաղարշապատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Լիլիթ Գասպարյանին, վիրաբույժ Արմեն Վարդանյանին, նյարդաբան Ժաննա Հայրիյանին եւ էլի մի քանիսին` տարբեր բաժիններից։ Աշխատակիցները նաեւ պատմում են, որ նա այցեր է կատարում բաժանմունքներ եւ հիվանդասենյակներ` որպես համայց, առանց բժշկական խալաթի կամ համազգեստի, ինչը հակասում է անվտանգության եւ հիգիենայի կանոններին եւ նաեւ բժշկական էթիկայի խախտում է։ Հիմա էլ խոսակցություններ կան, որ օպերացիոն բաժնի ավագ բուժքույր Ֆլորա Միքայելյանին ուզում է փոխարինել համապատասխան որակավորում չունեցող իր համախոհներից մեկով։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հովհաննես Օհանյանը նշեց, որ ինքը նշված անձանցից որեւէ մեկին չի ստիպել դիմում գրել․ «Փոխտնօրենն ինչ-որ անձնական խնդիրներ ուներ, դատական գործ էր, կարծեմ, ու ինքն է որոշել դիմում գրել։ Վիրաբույժը տեղափոխվել է Ռուսաստան՝ աշխատանքի, անգամ իրեն չեմ էլ տեսել, դիմումը գրել գնացել է, իսկ նյարդաբանը 0,25 դրույք է աշխատել` ժամը 9-12-ը, բայց չէր ուզում այդ ժամերին աշխատել, ժամային գրաֆիկին չհարմարվելու համար է դուրս եկել աշխատանքից։ Իսկ Ֆլորա Միքայելյանն ընդհանրապես աշխատանքին չի տիրապետում։ Իր մասով բազմաթիվ թերացումներ ենք հայտնաբերել։ Ընդհուպ վիրահատարանի գույքը, որը պատկանում է վիրահատարանին, գտնվում է առանձին տեղ` լրիվ վիրահատարանից դուրս պահած բժշկի սենյակում։ Բացատրագիր է գրել, նշել, որ պահեստում տեղ չկար, բայց վիրահատարանի պահեստում շատ տեղ կար։ Օրինակ, մի գործիքը, որ արժեր 300 հազար դրամ, մենք պատրաստվում էինք նորը գնել, որովհետեւ չգիտեինք, որ ունենք։ Թե հիմա անձով է պայմանավորված եղել, կոնկրետ էդ վիրահատարանի վարիչի սենյակում է եղել, թե իրենք ինչ նկատառում են ունեցել, որ հետո էդ գույքն ինչ պետք է անեն, չեմ կարող անկեղծ ասել, չեմ ուզում ենթադրություններ արել։ Իրավական մասով տվել եմ բացատրագիր գրել, ստացել է նկատողություն։ Բուժքույրերի հետ վիրահատարանի ներսում իրենք ճաշ են պատրաստում, ո՞նց կարելի է դրա վրա աչք փակել»։

Անդրադառնալով վիրահատարաններում տեղադրված տեսախցիկներին, Օհանյանը հաստատեց այդ տեղեկությունը, սակայն նշեց, որ օրենքով սահմանված է, եւ կարող է վիրահատարանում տեսախցիկ լինել. «Իմ սենյակում մեծ էկրանի վրա միացված են տեսախցիկները, բայց բացառվում է, որ ինձ մոտ մտած մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվում տեսախցիկներով։ Դրանք տեղադրված են, որ խնդիրների դեպքում կարողանանք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Երեւի վատ են զգում, որ տեսախցիկներ կան տեղադրված, եւ վիրահատարանի գույքը էլ չեն կարողանա դուրս բերել, քանի որ իրենք երբ ուզել են, վիրահատարանից ինչ գործիք ուզել են, հանել են։ Իմ նկատողությունից հետո տեսախցիկով տեսել եմ, թե ոնց են էդ տարած գույքը տոպրակներով բերում»։ Նա հերքեց, որ հիվանդասենյակներ շրջայցի ժամանակ կարող է ոչ պատշաճ տեսքով լինել՝ ընդգծելով, որ հիմնականում խալաթ է կրում։ «Այս մասով էլ երեւի վրդովվել են, որ հսկում եմ, թե հիվանդներին ինչ դեղորայք են տալիս, ինչի համար է տվյալ դեղորայքը ցուցված բուժառուին։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ նշված դեղը բուժառուին ցուցված չի եղել, բայց տվել են։ 30 տարի առաջ իրենք սովորել են, որ էդ դեղը պիտի ստանա հիվանդը, բայց ներկայում դա բժշկական գրականությունից հանված է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շիրակի մարզային ՀԿԱԾ բաժնի պետ Դավիթ Պողոսյանը և ևս 9 անձ ձերբակալվել են

Շիրակի մարզային ՀԿԱԾ բաժնի պետ Դավիթ Պողոսյանը և ևս 9 անձ ձերբակալվել են Fri, 30…

8 րոպե ago

Դատական նիստը հետաձգվել է

Դատական նիստը հետաձգվել է Fri, 30 Oct 2026 12:07:52 +0400 ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է Ի…

10 րոպե ago

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Fri, 30 Oct 2026 12:00:57 +0400 Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում…

17 րոպե ago

Բոլոր դատավորների գործերը կան Datalex-ում, իսկ Սաֆարյանինը՝ ոչ. ո՞րն է պատճառը

Բոլոր դատավորների գործերը կան Datalex-ում, իսկ Սաֆարյանինը՝ ոչ. ո՞րն է պատճառը Fri, 30 Oct 2026…

17 րոպե ago

Մարզասրահում մարզվելը օգնե՞ց ՔՊ-ական պատգամավորին ծեծկռտուքի ժամանակ

Մարզասրահում մարզվելը օգնե՞ց ՔՊ-ական պատգամավորին ծեծկռտուքի ժամանակ Fri, 30 Oct 2026 11:59:12 +0400 Latest news…

19 րոպե ago

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու Fri, 30 Oct…

20 րոպե ago