Մանկավարժականի դասախոսները սարսափահար են

Մանկավարժականի դասախոսները սարսափահար են

Sat, 18 Apr 2026 16:16:50 +0400


Այսօր Մանկավարժական համալսարանում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ձերբակալվել են բուհի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին, ինչպես նաև շախմատիստ Սմբատ Լպուտյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնել էին, որ ՀՀ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ: Ավելի ուշ տեղեկացանք, որ շախմատի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն էլ է ձերբակալվել: Նրան մեղադրանքը երևի աբսուրդի ժանրից է` մեղադրում են նրանում, որ պրոռեկտորի որդին աշխատանքի չի գնացել, բայց աշխատավարձ է ստացել, իսկ Լպուտյանը նրա փոխարեն աշխատանքի ներկայանալու մատյանում կամ ինչ որ թղթերի մեջ ստորագրել է:

Մանկավարժականի երկարամյա դասախոսներից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչ կարծիք ունեն այս ձերբակալությունների և առհասարակ իրենց ձերբակալված կոլեգաների մասին։ Ի դեպ, Լպուտյանն արդեն դուրս է եկել Քննչականից: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության մեթոդիկայի ամբիոնի վարիչ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը «Հրապարակի» հետ զրույցում վախվորած ձայնով ասաց, որ ինքը իր գիտական աշխատանքներով է զբաղված և չի ցանկանում որևէ խոսք ասել այս ձերբակալության մասին․ «Ես իմ գրքերի մեջ խորացած, ինձ ոչինչ չի հետաքրքրում, լռությունը ոսկի է», – ասաց Դոլուխանյանը։

Մանկավարժականի համաշխարհային պատմության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանն էլ, որը առաջներում ընդդիմադիր էր, զգուշավոր ձայնով ասաց, որ էթիկապես սխալ է խոսել կոլեգաների մասին, հարցին, միայն ասաց, որ ձերբակալված կոլեգաների մասին ունի դրական կարծիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են

7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են Tue, 19 May 2026 17:30:21 +0400 Latest news from Secure…

10 րոպե ago

ԱՄՆ-ն խախտել է իր ստանձնած հանձնառությունները․ Աբաս Արաղչի

ԱՄՆ-ն խախտել է իր ստանձնած հանձնառությունները․ Աբաս Արաղչի Tue, 19 May 2026 17:30:14 +0400 Իրանի…

10 րոպե ago

Նիկոլ ընտրելու 4 երանգները

Նիկոլ ընտրելու 4 երանգները Tue, 19 May 2026 17:15:09 +0400 «Նիկոլին ընտրելու 4 վարիանտ կա,-…

25 րոպե ago

Ձերբակալել են Իռլանդիայի նախագահի քրոջը․ ի՞նչ է հայտնի

Ձերբակալել են Իռլանդիայի նախագահի քրոջը․ ի՞նչ է հայտնի Tue, 19 May 2026 17:00:45 +0400 Իռլանդիայի…

40 րոպե ago

Այս անգամ քվե կստանա՞ Փաշինյանը

Այս անգամ քվե կստանա՞ Փաշինյանը Tue, 19 May 2026 17:00:43 +0400 Latest news from Secure…

40 րոպե ago

ՔՊ-ին մերժելը դարձրել են քրեական հանցագործություն

ՔՊ-ին մերժելը դարձրել են քրեական հանցագործություն Tue, 19 May 2026 16:53:59 +0400 Latest news from…

47 րոպե ago