Նիկոլ, ես շուն ու շանգյալ չեմ

Նիկոլ, ես շուն ու շանգյալ չեմ

Sat, 18 Apr 2026 19:45:20 +0400


Ժամանակին որպես տնտեսական ոլորտի լրագրող եղել եմ չեզոք ու օբյեկտիվ, այսինքն նկատել եմ նախկինների լավն ու վատը: Նույնը՝ որպես հասարակական կազմակերպության աշխատակից ու անդամ: Բայց քանի որ նախկինների օրոք լավը քիչ էր, վատը՝ շատ, ինչն էլ հանգեցրեց «բեսպրեդել»-ի հաստատվելուն, դարձա ընդդիմադիր: Դա տեղի ունեցավ բնական եղանակով՝ նույնիսկ անկախ իմ ցանկությունից: Ու հենց այդ պատճառով ողջունել եմ Սերժին մերժելու գործընթացը և քեզ, Նիկոլ, վարչապետ կարգելը: Հատկապես որ 2006-ից թե 2007-ից ծանոթ եմ եղել քեզ հետ: Ու տարիներ շարունակ ծայրից ծայր կարդացել քո խմբագրած թերթը: Վարչապետության հենց առաջին տարում ընդհանուր ծանոթների միջոցով փորձել եմ քեզ ներկայացնել բազմաթիվ առաջարկներ, որոնց առումով բացարձակ անտարբերություն է դրսևորվել թե՛ քո և թե՛ քո աշխատակազմի կողմից: Բնական է, որ չէի կարող չնկատել նաև քո աններելի սխալները (քո նախորդի՝ Կարեն Կարապետյանի հիանալի գործը չեղարկելը) ու ապօրինի գործողությունները (ԱԺ շենքը շրջափակելը կամ «դատավոր կա՞, որ իմ ասածը չանի» հանցավոր մտքով պայմանավորված վարքը): Ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց նրան, որ վերածվեմ քո իշխանությանն ընդդիմադիր անձի:

2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն ստորագրելուց հետո դու պետք է ինքնակամ հրաժարական ներկայացնեիր, բայց դա չարեցիր: Իսկ նման վարք կարող էր ցուցաբերել միայն այն անձը, ով սեփական իշխանության պահպանումն ավելի բարձր է գնահատում, քան հայրենիքի լինել-չլինելը: Քանի որ դու այնքան խելք ունեիր, որպեսզի հասկանայիր, որ վարչապետի պաշտոնում քո մնալու դեպքում պետության վիճակն ավելի է ծանրանալու: 2021-ին ինձ թվաց, թե այլ տարբերակ չկա, դու հեռանալու ես: Հունիսի 20-ին, բնականաբար, ստիպված էի քվե տալ նախկիններից ՀՀ 2-րդ նախագահին, որպեսզի խայտառակ պարտությունը չվերածվեր ետպատերազմական նահանջների: Ինչը և տեղի ունեցավ՝ երբ մեծ քանակությամբ մարդիկ՝ իրենց անգրագիտության և անխելքության պատճառով խաբվելով քո կեղծ խոստումներից, նպաստեցին քո իշխանությունը պահպանելուն:

Ի դեպ, ԱԺ ընտրությունների քվեարկությանն առաջնորդվել եմ ընդիմադիր հիմնական քաղաքական ուժին քվե տալու սկզբունքով, որպեսզի այն չփոշիացվի: Դա արել եմ 2021-ին, անելու եմ այս տարվա հունիսի 7-ին: Կարծում եմ, որ ոչ մեկը կասկած չունի, որ այսօր հիմնական ընդդիմադիր ուժը գործարար և բարերար Սամվել Կարապետյանն է:
Այսօր դու, որ քո նախկին «հոգևոր հոր» կողմից ազգակործան պատուհաս ես բնորոշվել, ինձ ու ինձ նմաններին վիրավորում ես «շուն ու շանգյալ» անվանելով: Բայց դու սխալվում ես, որովհետև թե՛ օբյեկտիվորեն և թե՛ մեր սուբյեկտիվ կարծիքով ո՛չ ես եմ այդպիսին և ո՛չ էլ ինձանից շատ ավելի արժանավոր բազմաթիվ հայորդիներ: Իսկ նրանք, ովքեր 2021-ին ձայն են տվել քեզ ու ենթադրաբար ձայն կտան նաև հունիսի 7-ին, ընդհանարպես ուղեղից զուրկ, հայրենասիրությունից զուրկ, բազմաթիվ մարդկային նորմալ հատկանշներից զուրկ երկոտանիներ են: Կամ էլ, այդ ամենի հետ միասին, փողի մեռած մարդիկ են: Քանի որ դրանք այն մարդիկ են, ովքեր նախկինների օրոք իրենց ձայնը վաճառում էին 10 հազարով՝ առաջնորդվելով շնից մազ պոկելու մտայնությամբ: Իսկ նորմալ՝ ազնիվ ու ադեկվատ մարդկանց կողմից քո մասին այնքան «գեղեցիկ» խոսքեր են ասվել համացանցում, որ եթե դու ևս ադեկվատ լինեիր՝ կիմանայիր, որ «շուն ու շանգյալ լինելը» դրանց համեմատ ոչինչ է: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր նման բնութագրականներ գրելով՝ այսօր վտանգում են իրենց ազատությունը: Իսկ քեզ՝ պարտության խորհրդանիշ անձիդ, հզոր վարչապետ անվանողներին, բնականաբար, նման վտանգ չի սպառնում:

Ի դեպ, դու ես չէ՞, անընդհատ կրկնում, որ իշխանության տերը ժողովուրդն է: Այդ ժողովուրդը հունիսի 7-ին կընտրի «Ուժեղ Հայաստան»-ին, «Հայաստան» դաշինքին ու «Բարգավաճ Հայաստան»-ին: Այսինքն, ինչ ընտրություն էլ կատարի, կկատարի հանուն Հայաստանի: Ու դու ստիպված կլինես հանձնել իշխանությունն ու մեղա գալ քո բոլոր տխմարությունների ու կատարած չարիքների համար՝ եթե, իհարկե, քո ձեռքի տակի իրավապահների օգնությամբ չկազմակերպես այնպիսի ընտրախախտումներ, որ նախկինների զարմանքը կբերեր: Բայց նույնիսկ այդ դեպքում դու վերջնականում պարտություն կկրես: Որովհետև չի կարող անվերջ շարունակվել այնպես, որ պետությունը կառուցվի կեղծիքի վրա: Կամ էլ քեզ հետ միասին կկործանես մեր մեծ հայրենիքի այս անկյունում ծվարած մեր փոքր պետությունը: Ի դեպ, կարծեմ 2021-ի ԱԺ ընտրությունից հետո դու ես չէ՞ հայտարարել է, որ դու ոչ միայն քեզ ընտրածների, այլև չընտրածների վարչապետն ես: Հիմա վիրավորում ես քեզ չընտրողներին: Սա վկայում է, որ ինքդ խիստ մեծ կասկածներ ունես, որ կպահպանես իշխանությունը: Ու այդ պատճառով էլ իջնում ես քեզ աջակից ժեխի մակարդակին: Ինչի պատասխանը վստահաբար կստանաս հունիսի 7-ին:

ՀԳ. Ինչ մնում է քո այն ասածին, թե «շուն ու շանգյալ» արտահայտությունը դու ընդամենը փոխառել ես ընդդիմության խոսույթից, ապա ժողովրդավարական երկրում խոսույթի առումով ընդդիմությանն ավելի շատ իրավունք է տրվում, քան իշխանությանը: Դա՝ մեկ, և երկրորդ. եթե քեզ իրավունք էիր վերապահում վիրավորել ընդդիմությանը, ապա բացարձակ իրավունք չունես դա տարածելու շարքային ընտրողների վրա, ովքեր մի ժամանակ օժանդակեցին քեզ վարչապետ կարգելուն, ու դու նրանց հպարտ էիր անվանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկեղեցին մեզ 21-րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին

Եկեղեցին մեզ 21-րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին Sat, 16 May…

18 րոպե ago

Ինչ է առաջարկում Մակրոնը՝ Հորմուզի վերաբերյալ

Ինչ է առաջարկում Մակրոնը՝ Հորմուզի վերաբերյալ Fri, 15 May 2026 23:55:30 +0400 Ֆրանսիան մտադիր է…

1 ժամ ago

Նավթը Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Նավթը Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ Fri, 15 May 2026 23:30:40 +0400 Չինաստանից Միացյալ Նահանգներ…

2 ժամ ago

Վարչական ղեկավարը համայնքապետի հետ ՔՊ-ի բուկլետներն է բաժանում

Վարչական ղեկավարը համայնքապետի հետ ՔՊ-ի բուկլետներն է բաժանում Fri, 15 May 2026 23:15:54 +0400 Դիլիջան…

2 ժամ ago

Անթույլատրելի սխալ, որը տեղի է ունեցել 2021-ի ընտրություններին և չպետք է թույլ տանք 2026-ին

Անթույլատրելի սխալ, որը տեղի է ունեցել 2021-ի ընտրություններին և չպետք է թույլ տանք 2026-ին Fri,…

2 ժամ ago

Չինաստանն ու ԱՄՆ-ն Թայվանի եւ Իրանի հարցում «լեզու են գտել»

Չինաստանն ու ԱՄՆ-ն Թայվանի եւ Իրանի հարցում «լեզու են գտել» Fri, 15 May 2026 23:00:06…

2 ժամ ago