Ինչ է առաջարկում Մակրոնը՝ Հորմուզի վերաբերյալ

Ինչ է առաջարկում Մակրոնը՝ Հորմուզի վերաբերյալ

Fri, 15 May 2026 23:55:30 +0400


Ֆրանսիան մտադիր է առաջարկել ՄԱԿ-ին՝ հանդես գալ Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման համար անհրաժեշտ պայմանների հետ կապված բանակցություններ վարելու նախաձեռնությամբ՝ հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Ի՞նչ է դա նշանակում։ Եթե հետեւենք Մակրոնի հայտարարությանը, ապա Ֆրանսիան փորձելու է հասնել նրան, որ Հորմուզի նեղուցի բլոկադան անվերապահ եւ անխոչընդոտ կերպով վերացվի, ինչպես նաեւ՝ Իրանի հետ մեկնարկի սպասված երկխոսության անցկացումը։ Մակրոնի նախագծի համաձայն՝ դա լինելու է բացարձակապես չեզոք եւ խաղաղ բանակցային հարթակ, որի նպատակն է լինելու՝ կարգավորել իրանական ճգնաժամը։

Այդ ամենի համար Մակրոնը նախատեսում է նաեւ հատուկ առաքելության հաստատում եւ հավաստիացնում, որ Փարիզը Լոնդոնի հետ միասին կարողացել է ներգրավել 50 երկիր։ Ֆրանսիայի նախագահը միջազգային համայնքի համար բացարձակ առաջնահերթություն է համարել Հորմուզի նեղուցի վերաբացումը եւ ընդգծել է՝ Ֆրանսիան կողմ է, որ նախ բացվի նեղուցը, մինչ մյուս հակասությունները կկարգավորվեն։ Նեղուցի վերաբացումից հետո արդեն կարելի է սկսել բանակցությունները միջուկային կամ հրթիռային ծրագրերի շուրջ՝ ԱՄՆ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ՝ եվրոպական եռյակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության մասնակցությամբ։ Հասկանալի է, որ ինչ-որ ձեւով, եթե ամեն բան լավ ընթանա, ապա կարող է կնքվել միջուկային գործարքի նոր համաձայնագիր։ Սակայն այստեղ հարց է, թե ինչ են անելու Ռուսաստանն ու Չինաստանը, եւ արդյո՞ք Մակրոնի ասած 50 երկրների մեջ Չինաստանն ու հատկապես՝ Ռուսաստանը մտնում են, եթե հաշվի առնենք Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների ներկայիս լարված վիճակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչու Լիլիթ Մկրտչյանին Արաքսյա Սվաջյանով փոխարինեցին

Ինչու Լիլիթ Մկրտչյանին Արաքսյա Սվաջյանով փոխարինեցին Mon, 19 Oct 2026 18:45:57 +0400 Մենք դեռ շաբաթներ…

9 րոպե ago

Լավրովը Թեհրանում է․ շրջադարձային պահ է

Լավրովը Թեհրանում է․ շրջադարձային պահ է Mon, 19 Oct 2026 18:30:53 +0400 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ…

24 րոպե ago

Կարող է հայտարարվել արտակարգ դրություն․ Ֆրանսիայի վարչապետ

Կարող է հայտարարվել արտակարգ դրություն․ Ֆրանսիայի վարչապետ Mon, 19 Oct 2026 18:22:45 +0400 Ֆրանսիայի վարչապետ…

33 րոպե ago

Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղեր

Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղեր Mon, 19 Oct 2026 18:19:04 +0400 2027…

36 րոպե ago

2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը

2026-2027 թթ.-ին ի՞նչ անվանում կկրի Մակրոնի հիմնադրած կուսակցությունը Mon, 19 Oct 2026 18:15:37 +0400 Ֆրանսիայի…

40 րոպե ago

Պահանջում է Մակրոնի հրաժարականը

Պահանջում է Մակրոնի հրաժարականը Mon, 19 Oct 2026 18:00:35 +0400 Ֆրանսիական «Ազգային միավորում» աջամետ կուսակցության…

55 րոպե ago