Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ

Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ

Sat, 18 Apr 2026 21:40:04 +0400


Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ, իր ծննդյան օրվա կապակցությամբ հեռուստացույց նվիրել։

Ֆեյսբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր դեմ հարուցված գործի հիմք դարձած հեռախոսազրույցի մասին։

«Թույլ չեմ տա, որ արատավորեն հայ կնոջը և հայ վետերաններին։ Մեծ պաշտոններով, բայց փոքր հոգիներով քպ-ականներն իմ դեմ արշավ են սկսել՝ փորձելով արատավորել իմ անունը։ Բայց ծայրահեղ ստորությունն այն է, որ թե ՔՊ-ական պատգամավորներ, թե նախարարներ, թե աշխատակազմի ղեկավար աշխատող պաշտոնյան շատ լավ գիտեն, որ հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ, իր ծննդյան օրվա կապակցությամբ, հեռուստացույց նվիրել։

2018 թվականին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում եմ «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հ/կ-ն։ Ես եմ առաջին անգամ անցկացրել մայիսի 9-ին կայացած ապաքաղաքական, հայրենասիրական «Անմահ գունդ» քայլերթը։ Ամենամյա քայլերթներին մեծ ոգևորությամբ մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ական պատգամավորներ, մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։

Այս տարիներին օգնել եմ պետության կողմից անուշադրության մատնված հայ վետերաններին։ Շուրջ 10 տարի մտերմաբար օգնել եմ նաև միակ հայ կին վետերան Ռոզալիա Աբգարյանին։ Ձայնագրության մեջ ես խոսում եմ տիկին Ռոզալիայի ծննդյան նվերի մասին, բայց իմ իրավաբանները խորհուրդ չտվեցին, որ ես նրան նվիրեմ ոչ հեռուստացույց, ոչ էլ գումար։ Ես այցելեցի նրան միայն քաղցրավենիքով և դատարանը ևս դրա մասին տեղյակ է։ Ինչ ընտրակաշառքի մասին կարող է լինել խոսքը, երբ 103 տարեկան տիկին Ռոզալիան նույնիսկ քայլել չի կարողանում։

Պատմությունը ջնջելու փորձ անողները տնային կալանք են տվել Սիմոն Նիկոլայի Եսայանին, ում հետ ես խոսում էի հեռախոսով։ Նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների միավորման նախագահն է։ Այն մարդիկ, ովքեր 2018-ին նկարվում էին վետերանների հետ, այսօր փորձում են ծաղրել նրանց և անտեսել նրանց վաստակը։ Ահա, թե ով եք դուք, անպատիվ մեծապատիվներ, իսկ այսպես կոչված գործը, ինչպես դուք հասկացաք, նախընտրական գործընթացի հետ կապ չունի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

21-ին տվեցին պողպատե մանդատ, պատկերացնու՞մ եք՝ որ վերարտադրվի, ինչ մանդատ կստանա

21-ին տվեցին պողպատե մանդատ, պատկերացնու՞մ եք՝ որ վերարտադրվի, ինչ մանդատ կստանա Wed, 29 Apr 2026…

8 րոպե ago

Ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ, բացթողումներին ուշադրություն դարձնեմ

Ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ, բացթողումներին ուշադրություն դարձնեմ Wed, 29 Apr 2026 14:29:52 +0400…

9 րոպե ago

Նախորդ տարվա համեմատ բավականին շատ մեդալներով ենք վերադարձել

Նախորդ տարվա համեմատ բավականին շատ մեդալներով ենք վերադարձել Wed, 29 Apr 2026 14:26:42 +0400 Latest…

12 րոպե ago

Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ

Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ Wed, 29 Apr 2026 14:15:43 +0400 Թատրոնի վարագույրը…

23 րոպե ago

Իսկապես չե՞ք տեսնում եկեղեցու նկատմամբ սանձազերծված գործընթացը

Իսկապես չե՞ք տեսնում եկեղեցու նկատմամբ սանձազերծված գործընթացը Wed, 29 Apr 2026 13:52:50 +0400 Ազգային ժողովում…

46 րոպե ago

Որոշվել է ավելի քան 300․000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում․ Գաբրելյանով

Որոշվել է ավելի քան 300․000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում․ Գաբրելյանով Wed, 29 Apr…

49 րոպե ago