Նիկոլի այցին զուգահեռ` ստորագրահավաք Գյումրիում

Նիկոլի այցին զուգահեռ` ստորագրահավաք Գյումրիում

Sun, 19 Apr 2026 17:14:31 +0400


Մինչ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել՝ Վարդանանց հրապարակում համերգ տալու նպատակով, նույն հրապարակում, սակայն, տարբեր իրականություն էր։ Միաժամանակ կազմակերպվել է ստորագրահավաք՝ սրբազանին աջակցության նպատակով, որին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ։

Ստորագրահավաքին միացել են նաև Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը»դաշինքի ավագանո ղեկավար Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին։ Այսպիսով՝ Գյումրիում այսօր ձևավորվել է երկու զուգահեռ իրականություն։

Հիշեցնենք, որ շիրակցիները կազմակերպել են ստորագրահավաք։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքերը:

Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար: Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքերը բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս:

Ուստի, պահանջում են՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քանի լրագրող է սպանվել աշխարհում վերջին 20 տարում

Քանի լրագրող է սպանվել աշխարհում վերջին 20 տարում Tue, 03 Nov 2026 20:00:39 +0400 Աշխարհում…

20 րոպե ago

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն Tue, 03 Nov 2026 19:45:46…

35 րոպե ago

Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին

Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին Tue, 03 Nov 2026 19:30:07 +0400 Ամերիկյան կողմը ծանոթացել է…

51 րոպե ago

Տիգրան Սիմոնյանը պաշտոն է ստացել

Տիգրան Սիմոնյանը պաշտոն է ստացել Tue, 03 Nov 2026 19:18:57 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ Tue, 03 Nov 2026 19:15:01 +0400 Ճիշտ է,…

1 ժամ ago

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի Tue, 03 Nov 2026 19:00:55 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago