Այսօր մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները․ Ալիևի ուղերձը

Այսօր մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները․ Ալիևի ուղերձը

Mon, 20 Apr 2026 12:42:13 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի մասնակիցներին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մեր հանդիպումը տեղի է ունենում գլոբալ անորոշության բարձրացման ժամանակաշրջանում։ Աշխարհաքաղաքական լարվածության և հակամարտությունների սրացումը շարունակում է ընդգծել միջազգային խաղաղության և անվտանգության փխրունությունը, ինչպես նաև տասնամյակների զարգացման ձեռքբերումների խոցելիությունը։ Այս համատեքստում Ադրբեջանը վերահաստատում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին»,-ասվում է Ալիևի ուղերձում։

Դրանում նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և վերջին գլոբալ փոփոխություններին.

«2021 թվականին այս պատվավոր հավաքին իմ առաջին ելույթից ի վեր Հարավային Կովկասը խորը փոխակերպումների է ենթարկվել։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ։ Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Այսօր մենք տեսնում ենք այս խաղաղության օգուտները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները մեկնարկել են, և Ադրբեջանն այժմ հեշտացնում է Հայաստանի համար տարանցիկ մուտքը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց

«Հրապարակ»․ Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց Thu, 17 Sep 2026 08:20:34 +0400 ԲՀԿ առաջնորդ Գագիկ…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը

«Հրապարակ»․ Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը Thu, 17 Sep 2026 08:15:29 +0400 Նոյեմբերի 29-ին Լոռվա մարզի…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել

«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել Thu, 17 Sep 2026 08:10:36 +0400 Օգոստոսի 7-ին Հայաստանում…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»

«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները» Thu, 17 Sep 2026 08:05:48 +0400 Արդեն ձեւավորվել են ԱԺ…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Զազրախոսները դատապարտում են

«Հրապարակ»․ Զազրախոսները դատապարտում են Thu, 17 Sep 2026 08:00:54 +0400 ՔՊ-ականները փորձում են իրենց գծի…

24 րոպե ago

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում Thu, 17 Sep 2026 02:00:14 +0400 Լեգենդար արգեինտացի ֆուտբոլիստ Լիոնել…

6 ժամ ago