Տղա ես՝ մարդ հավաքիր հանրահավաքով, ոչ թե համերգով․․․

Տղա ես՝ մարդ հավաքիր հանրահավաքով, ոչ թե համերգով․․․

Mon, 20 Apr 2026 14:45:21 +0400


Գյումրիի «Վարչաբենդ» համերգից հետո, կարծում էի, իշխանությունը պիտի վերջապես խելքի գար ու նման ձևաչափերով չփորձեր «ժողովուրդ» ստեղծել։ Հանդիսատես բոլոր համերգներին էլ կա, եղել է ու կլինի։ Անգամ փողոցի անկյունում կանգնած անծանոթ մեկը, եթե մի քիչ բարձր երգի կամ թմբուկ զարկի, մի քանի րոպեից շուրջը մարդիկ կհավաքվեն։ Ոմանք անգամ կգցեն մի քանի դրամ։ Բայց այդ հավաքվածները հանդիսատես են, ոչ թե ընտրող։

Սա է հիմնական տարբերությունը, որը, կարծես, Նիկոլ Փաշինյանը շարունակում է չնկատել կամ չուզել նկատել։
Գյումրիի համերգը, տարբեր աղբյուրներ համադրելով, ակնհայտ սակավամարդ էր։ Եվ նույնիսկ դա չփրկեց իրավիճակը։ Չօգնեց անգամ այն «էքսկլյուզիվ» փաստը, որ սկսնակ թմբուկ զարկողը վարչապետ էր, ով, կարելի է ասել, հրապարակում նոտաների յուրացման փորձնական քննություն էր հանձնում։

Բայց այստեղ արդեն մտնում ենք իշխանական տրամաբանության ամենասիրելի ժանր՝ բառախաղային ինքնախաբեություն․ սակավամարդը չի նշանակում «բազմամարդ չի եղել»։ Ձախողումը՝ «հաղթանակ է»։ Պարտությունը՝ «առաջընթաց»։ Եվ այս նույն ոգով, բնականաբար, պետք է շարունակել «հաղթել»։

Հենց այդ տրամաբանությամբ էլ հայտարարվում է, որ ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, «Վարչաբենդ»-ը հանդես է գալու Հանրապետության հրապարակում՝ «համաշխարհային աստղերի» մասնակցությամբ։
Հարց՝ համաշխարհային աստղերը բերում ես՝ ի՞նչ անելու համար։ Մարդ հավաքելու՞։

Եթե դա է նպատակը, ապա ասեմ՝ կարելի է ավելի հեշտ տարբերակ գտնել։ Մեր բարեկամ հնդիկները, օրինակ, պարելու ու երգելու առիթը բաց չեն թողնում՝ կգան, կթռչկոտեն, մթնոլորտ էլ կստեղծեն։ Մյուսները կմտածեն՝ «ձրի համերգ է», կգան, կլսեն, մի քիչ կվայելեն ու տուն կգնան։

Իսկ վերջում կարող է պարզվել, որ «համաշխարհային աստղը» հենց դու ես՝ ինքնամոռաց թմբուկ զարկող։
Բայց քաղաքականությունը համերգ չէ։
Հանդիսատեսը ժողովուրդ չէ։
Եվ ծափահարությունը վստահության մանդատ չէ։
Ինչևէ, ասելիքս մնում է նույնը՝
Տղա ես՝ մարդ հավաքիր հանրահավաքով, ոչ թե համերգով․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից Sat, 22 Aug 2026 23:45:37 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

3 ժամ ago

Փաշինյանը միլիոնները բաժանեց

Փաշինյանը միլիոնները բաժանեց Sat, 22 Aug 2026 23:40:24 +0400 Ինչպես արդեն գրել ենք, այս օրերին…

3 ժամ ago

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը Sat, 22 Aug 2026 23:30:28 +0400 Սաուդական «Ալ Նասեր»…

3 ժամ ago

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի Sat, 22 Aug 2026 23:30:15 +0400 Նիկոլ…

3 ժամ ago

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ Sat, 22 Aug 2026 23:15:10 +0400 Ուժգին հրդեհ…

3 ժամ ago

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել Sat, 22 Aug 2026 23:00:56 +0400 Այս տարվա հուլիսին…

3 ժամ ago