Նախկին նախարարին առաջադրել են նախագահի թեկնածու

Նախկին նախարարին առաջադրել են նախագահի թեկնածու

Mon, 20 Apr 2026 23:45:35 +0400


Le Monde-ը գրում է, որ ֆրանսիական աջամետ «Հանրապետականներ» կուսակցությունը Ֆրանսիայի նախկին Ներքին գործերի նախարար Բրյունո Ռեթայոյին ընտրել են 27 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածու։ Le Monde-ը մանրամասնել է, որ Ռեթայոյի թեկնածությունը որոշվել է կուսակցական քվեարկությամբ։

Ընդ որում, երեք տարբերակ է եղել՝ անցկացնել պրայմերիզ, կազմակերպել թեկնածուի ընտրության ավելի ազատ քվեարկություն՝ կուսակցականների մասնակցությամբ, կամ էլ պարզապես Ռեթայոյին նշանակել թեկնածու։ Կուսակցության 73,8 տոկոսը կողմ է եղել Ռեթայոյի՝ թեկնածու նշանակմանը։ Սակայն եղել են նաեւ այս տարբերակի քննադատներ, ինչպիսին Լորան Վոքյեն է, ով ղեկավարում է ֆրանսիական խորհրդարանում «Հանրապետականների» ֆրակցիան։ Վոքյեն կողմ է եղել պրայմերիզների անցկացման, որոնց կարող էին մասնակցել աջա-կենտրոնամետ Ժերալդ Դարմանենը եւ «Ռեկոնկիստա» կուսակցությունից Սարա Քնաֆոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Thu, 02 Jul 2026 12:37:20 +0400 ԱԺ նախագահ Ալեն…

12 րոպե ago

Ինչ է կատարվում Կառավարության մոտ. մարդիկ հավաքվել են

Ինչ է կատարվում Կառավարության մոտ. մարդիկ հավաքվել են Thu, 02 Jul 2026 12:33:02 +0400 Երևանում…

16 րոպե ago

Կարո՞ղ է հաց ուտելն ու ջուր խմելն էլ դուք որոշեք. ո՞վ եք դուք

Կարո՞ղ է հաց ուտելն ու ջուր խմելն էլ դուք որոշեք. ո՞վ եք դուք Thu, 02…

21 րոպե ago

Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից

Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից Thu, 02 Jul 2026 12:21:39 +0400…

28 րոպե ago

«Հրապարակ». Վերեւները տեղյակ են, քեզ ի՞նչ է պետք, մատդ ինչ աշխատանքի վրա դնես, խնդիր չես ունենա

«Հրապարակ». Վերեւները տեղյակ են, քեզ ի՞նչ է պետք, մատդ ինչ աշխատանքի վրա դնես, խնդիր չես…

34 րոպե ago

«Իսկ Դուք ինչու եք եկել». իրավիճակը լարվեց

«Իսկ Դուք ինչու եք եկել». իրավիճակը լարվեց Thu, 02 Jul 2026 12:10:56 +0400 Ազգային ժողովի…

39 րոպե ago