Նախկին նախարարին առաջադրել են նախագահի թեկնածու
Mon, 20 Apr 2026 23:45:35 +0400

Le Monde-ը գրում է, որ ֆրանսիական աջամետ «Հանրապետականներ» կուսակցությունը Ֆրանսիայի նախկին Ներքին գործերի նախարար Բրյունո Ռեթայոյին ընտրել են 27 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածու։ Le Monde-ը մանրամասնել է, որ Ռեթայոյի թեկնածությունը որոշվել է կուսակցական քվեարկությամբ։
Ընդ որում, երեք տարբերակ է եղել՝ անցկացնել պրայմերիզ, կազմակերպել թեկնածուի ընտրության ավելի ազատ քվեարկություն՝ կուսակցականների մասնակցությամբ, կամ էլ պարզապես Ռեթայոյին նշանակել թեկնածու։ Կուսակցության 73,8 տոկոսը կողմ է եղել Ռեթայոյի՝ թեկնածու նշանակմանը։ Սակայն եղել են նաեւ այս տարբերակի քննադատներ, ինչպիսին Լորան Վոքյեն է, ով ղեկավարում է ֆրանսիական խորհրդարանում «Հանրապետականների» ֆրակցիան։ Վոքյեն կողմ է եղել պրայմերիզների անցկացման, որոնց կարող էին մասնակցել աջա-կենտրոնամետ Ժերալդ Դարմանենը եւ «Ռեկոնկիստա» կուսակցությունից Սարա Քնաֆոն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր