Նախագահի որդին, որ թեկնածու էր նախագահի, սարսափած է
Tue, 27 Oct 2026 11:30:02 +0400

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի որդին՝ Ֆլավիո Բոլսոնարոն, հրաժարվել է ընտրությունների արդյունքները չեղարկելլու իր ջանքերից՝ վախենալով բանտարկությունից, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Բոլսոնարոյի ընտանիքի խորհրդատուին։
«Ֆլավիոն հանձնվել է։ Նա վախեցած է։ Նա վախենում է, որ իր հայրը կմահանա բանտում, և որ ինքն էլ կարող է բանտարկվել արդեն այս շաբաթ ու կարող է երկարատև ազատազրկման դատապարտվել», – հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Երեկ հաղորդվել էր, որ Բրազիլիայի նախագահի թեկնածու Ֆլավիո Բոլսոնարոն մերժում է ընտրությունների արդյունքները և մտադիր է չեղյալ հայտարարել դրանք իր իրավաբանական թիմի օգնությամբ։
Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր