5 տարին մեկ

Tue, 21 Apr 2026 09:00:17 +0400


Որ կողմ շարժվում ես` մայրաքաղաքը մաքրող, ծառ տնկող, մայթերն ու փողոցները նորոգող մարդիկ են: Պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում անվճար բուժվող քաղաքացիների հերթեր են:

Պետական հիմնարկների հետ գործ ունեցող քաղաքացիներն ասում են` այն հարցերը, որոնց լուծման համար առաջ ամիսներ էին պահանջվում, հիմա օրերի ընթացքում են լուծվում: Հոսանքի ու ջրի անջատումներն են նվազել:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամբողջ օրը հասարակ մարդկանց հետ են շփվում, գյուղեր են գնում: Հարգալից խոսում են տատիկ-պապիկների հետ: Եթե մի սխալ բան են ասում, անմիջապես ներողություն են խնդրում:

Տիգրան Ավինյանը ծառատունկ է անում, Սուրեն Պապիկյանը սրտիկներ է ցույց տալիս, ՔՊ-ականներն ամեն օր լայվեր են անում, ներկայացնում են կառավարության որոշումները: Մանկապարտեզներ ու դպրոցներ են այցելում, կոնֆերանսներ են անում, դրսից հյուրեր են ընդունում:

Ո՞ր մեկը թվարկեմ: Օրհնվեն ընտրություն հորինողի անցավորները` ե՞րբ էինք մենք այսքան հասարակ, ջանասեր իշխանություններ տեսել: Ափսոս, որ հաճախ չեն, եւ սա շատ կարճ է տեւելու` մի 30 օր: Հունիսի 6-ին այս ամենը` քըրթ կավարտվի: Եվ նման ջանասեր աշխատանք մեկ էլ կտեսնենք 2031 թվականին:

Իսկ թե ինչե՜ր կտեսնենք առաջիկա 5 տարին, եթե այս իշխանությունը կարողանա քվե կորզել նախընտրական քարոզչության զոհ դարձած հանրությունից, մարդ անգամ վախենում է պատկերացնել: Այս ասֆալտի ամեն սանտիմետրը, յուրաքանչյուր վիրահատությունն ու անվճար տրամադրված դեղը ընտրողի քթից են բերելու: Ոչ միայն այդ ամենը դադարեցվելու է եւ մոռացվելու, այլեւ մեր թշնամու առաջ այնպիսի զիջումների են գնալու սրանք, այնպես են ոչնչացնելու հայի արժանապատվությունն ու ինքնությունը, որ 5 տարի անց մեր ազգից ու պետությունից հուշ մնա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

21-ին տվեցին պողպատե մանդատ, պատկերացնու՞մ եք՝ որ վերարտադրվի, ինչ մանդատ կստանա

21-ին տվեցին պողպատե մանդատ, պատկերացնու՞մ եք՝ որ վերարտադրվի, ինչ մանդատ կստանա Wed, 29 Apr 2026…

5 րոպե ago

Ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ, բացթողումներին ուշադրություն դարձնեմ

Ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ, բացթողումներին ուշադրություն դարձնեմ Wed, 29 Apr 2026 14:29:52 +0400…

6 րոպե ago

Նախորդ տարվա համեմատ բավականին շատ մեդալներով ենք վերադարձել

Նախորդ տարվա համեմատ բավականին շատ մեդալներով ենք վերադարձել Wed, 29 Apr 2026 14:26:42 +0400 Latest…

9 րոպե ago

Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ

Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ Wed, 29 Apr 2026 14:15:43 +0400 Թատրոնի վարագույրը…

20 րոպե ago

Իսկապես չե՞ք տեսնում եկեղեցու նկատմամբ սանձազերծված գործընթացը

Իսկապես չե՞ք տեսնում եկեղեցու նկատմամբ սանձազերծված գործընթացը Wed, 29 Apr 2026 13:52:50 +0400 Ազգային ժողովում…

43 րոպե ago

Որոշվել է ավելի քան 300․000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում․ Գաբրելյանով

Որոշվել է ավելի քան 300․000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում․ Գաբրելյանով Wed, 29 Apr…

46 րոպե ago