Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

5 տարին մեկ

5 տարին մեկ

Tue, 21 Apr 2026 09:00:17 +0400


Որ կողմ շարժվում ես` մայրաքաղաքը մաքրող, ծառ տնկող, մայթերն ու փողոցները նորոգող մարդիկ են: Պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում անվճար բուժվող քաղաքացիների հերթեր են:

Պետական հիմնարկների հետ գործ ունեցող քաղաքացիներն ասում են` այն հարցերը, որոնց լուծման համար առաջ ամիսներ էին պահանջվում, հիմա օրերի ընթացքում են լուծվում: Հոսանքի ու ջրի անջատումներն են նվազել:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամբողջ օրը հասարակ մարդկանց հետ են շփվում, գյուղեր են գնում: Հարգալից խոսում են տատիկ-պապիկների հետ: Եթե մի սխալ բան են ասում, անմիջապես ներողություն են խնդրում:

Տիգրան Ավինյանը ծառատունկ է անում, Սուրեն Պապիկյանը սրտիկներ է ցույց տալիս, ՔՊ-ականներն ամեն օր լայվեր են անում, ներկայացնում են կառավարության որոշումները: Մանկապարտեզներ ու դպրոցներ են այցելում, կոնֆերանսներ են անում, դրսից հյուրեր են ընդունում:

Ո՞ր մեկը թվարկեմ: Օրհնվեն ընտրություն հորինողի անցավորները` ե՞րբ էինք մենք այսքան հասարակ, ջանասեր իշխանություններ տեսել: Ափսոս, որ հաճախ չեն, եւ սա շատ կարճ է տեւելու` մի 30 օր: Հունիսի 6-ին այս ամենը` քըրթ կավարտվի: Եվ նման ջանասեր աշխատանք մեկ էլ կտեսնենք 2031 թվականին:

Իսկ թե ինչե՜ր կտեսնենք առաջիկա 5 տարին, եթե այս իշխանությունը կարողանա քվե կորզել նախընտրական քարոզչության զոհ դարձած հանրությունից, մարդ անգամ վախենում է պատկերացնել: Այս ասֆալտի ամեն սանտիմետրը, յուրաքանչյուր վիրահատությունն ու անվճար տրամադրված դեղը ընտրողի քթից են բերելու: Ոչ միայն այդ ամենը դադարեցվելու է եւ մոռացվելու, այլեւ մեր թշնամու առաջ այնպիսի զիջումների են գնալու սրանք, այնպես են ոչնչացնելու հայի արժանապատվությունն ու ինքնությունը, որ 5 տարի անց մեր ազգից ու պետությունից հուշ մնա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իմ երեխային ՀՀ սուվերեն տարածքում թուրքը սպանեց, էդ էլ հո Արցախ չէ՞ր

«Հրապարակ». Իմ երեխային ՀՀ սուվերեն տարածքում թուրքը սպանեց, էդ էլ հո Արցախ չէ՞ր Sat, 30 …