«Քեզ կտոր-կտոր կանեն»․ Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվում են սպառնալիքներով

«Քեզ կտոր-կտոր կանեն»․ Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվում են սպառնալիքներով

Tue, 21 Apr 2026 18:00:59 +0400


Մինչ բոլորի ուշադրությունը սևեռվել է Պակիստանի մայրաքաղաք, որտեղ ակնկալում են, որ վաղը տեղի կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական՝ երկրորդ փուլը, Վաշինգտոնն ու Թեհրանը փոխանակվում են կոշտ նախազգուշացումներով։

ԱՄՆ-ում, օրինակ, նախագահ Թրամփը կրկին սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե վերջինս չբանակցի և գործարք չկնքի։

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ «ցանկացած պահի», քանի որ լարվածությունը մնում է բարձր՝ չնայած շարունակական դիվանագիտական ​​ջանքերին։

Իր հերթին, Իրանի իրավապահ մարմինների գաղափարախոսական և քաղաքական կազմակերպության ղեկավար Ալի Շիրազին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կատարել է մի գործողություն, որը ԱՄՆ ոչ մի այլ նախագահ չէր համարձակվի կատարել», այն է՝ հրամայել է սպանել Ալի Խամենեիին։ «Դու սպանեցիր մեր իմամին։ Գիտե՞ս իմամ սպանելու պատիժը։ Քեզ կտոր-կտոր կանեն դիմադրության ուժերի առջև», – ասել է Շիրազին։

Հավելենք, որ Associated Press-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները և Իրանը Իսլամաբադում չորեքշաբթի վաղ առավոտյան հրադադարի վերաբերյալ բանակցությունների նոր փուլին մասնակցելու ազդանշան են տվել։ Պաշտոնյաների տվյալներով՝ Պակիստանի գլխավորությամբ միջնորդները հաստատում են ստացել, ըտս որի՝ գլխավոր բանակցողներ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սպասվում է, որ կժամանեն Պակիստանի մայրաքաղաք՝ իրենց պատվիրակությունները գլխավորելու համար։

Մինչդեռ, ըստ ISNA գործակալության, Իրանը չի փոխել իր դիրքորոշումը Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլի վերաբերյալ և այնտեղ որևէ պատվիրակություն չի ուղարկել։ Աղբյուրի փոխանցմամբ, Թեհրանը լուրջ չի վերաբերվում ԱՄՆ դիվանագիտական ​​​​հայտարարություններին, քանի որ «Միացյալ Նահանգները սրել է իր սպառնալից հռետորաբանությունը և շարունակում է խախտել հրադադարը իր ռազմածովային շրջափակմամբ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խոշոր հրդեհ՝ Նորապատում

Խոշոր հրդեհ՝ Նորապատում Sun, 05 Jul 2026 13:45:13 +0400 Հուլիսի 5-ին՝ ժամը 02։30-ին, Արմավիրի մարզային…

7 րոպե ago

Ռուսաստանն ամբողջ գիշեր հեղ է մղել Կիևի հարձակումները

Ռուսաստանն ամբողջ գիշեր հեղ է մղել Կիևի հարձակումները Sun, 05 Jul 2026 13:30:29 +0400 ՀՕՊ…

22 րոպե ago

Սպասվում են Ամերիկա-Իրանական նոր բանակցություններ․ հայտնի է օրն ու վայրը

Սպասվում են Ամերիկա-Իրանական նոր բանակցություններ․ հայտնի է օրն ու վայրը Sun, 05 Jul 2026 13:00:08…

52 րոպե ago

Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու

Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Sun, 05 Jul 2026 12:45:46 +0400 Պլանային աշխատանքներ…

1 ժամ ago

Փաշինյանն ու Միշուստինը բանակցություններ կվարեն․ օրն ու վայրը հայտնի են

Փաշինյանն ու Միշուստինը բանակցություններ կվարեն․ օրն ու վայրը հայտնի են Sun, 05 Jul 2026 12:30:55…

1 ժամ ago

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Sun, 05 Jul 2026 12:15:19 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

2 ժամ ago