Թե Նիկոլ Փաշինյանն ինչու սիրեց «կուկուռուզը»

Թե Նիկոլ Փաշինյանն ինչու սիրեց «կուկուռուզը»

Tue, 21 Apr 2026 18:45:14 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում ցուցադրաբար կուկուռուզ, կարտոֆիլ կամ սուջուխ ուտելը, ինչպես նաեւ՝ շարքային քաղաքացիների հետ գրկախառնվելը, պարզվում է, թանկարժեք ներկայացում է, որը բեմադրվում է նրան տրամադրված մեթոդական ցուցումների հիման վրա։

ԱՄՆ-ում բնակվող մանկության ընկերս՝ Արսենը, որը PR ոլորտի մասնագետ է, վերջերս մեր ունեցած զրույցի ընթացքում շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց՝ նշելով, որ դա կոչվում է «սեփական տղա» խաղալու նախագիծ։ Արսենի խոսքով՝ կան հավաստի տեղեկություններ, որ Փաշինյանի իմիջի «վերագործարկման» հետեւում կանգնած է ամերիկյան Edelman PR գործակալությունը, որը մասնագիտացած է «թունավոր» քաղաքական գործիչներին «մարդկայնացնելու» գործընթացում։ Ըստ այդ մոտեցման՝ սննդի հետ կապված դրվագները պատահական չեն ընտրվում, քանի որ սնունդը դիտարկվում է որպես մարդկանց միավորող գործոն։ Ուղերձը պարզ է՝ «նա ձերն է, ապրում է ձեր միջավայրում եւ օգտագործում է նույն առօրյա սնունդը»։

Ի դեպ, Edelman ամերիկյան PR գործակալության ծառայություններից օգտվելն աշխարհում համարվում է ամենաթանկարժեքներից, եւ այն կարող է արժենալ ամսական մինչեւ 200-500 հազար ԱՄՆ դոլար։

Սակայն ակնհայտ է, որ այս ամենն իրականում կեղծ բեմադրություն է, ինչպես, օրինակ, շաբաթներ առաջ ամուսնալուծության մասին Աննա Հակոբյանի հայտարարությունը եւ ապա կրկին միասին հանրային միջոցառումներին հայտնվելը։ Փաստորեն, անգամ արեւմտյան տեխնոլոգիաները չեն օգնում, եւ դա է պատճառը, որ Փաշինյանն այդպես էլ «յուրային» չդարձավ ու այդ իմաստով թերեւս որեւէ շանս չունի։ Դա են վկայում նաեւ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրային վստահության մակարդակը ՀՀ բոլոր ղեկավարների՝ վերջիններիս կառավարման ընթացքում ունեցած վարկանիշի համեմատության համատեքստում ամենացածրն է։

Կարճ ասած՝ մենք վաղուց դարձել ենք «Փաշինյանի կրկես»-ի հանդիսատեսը։ Պարզապես ցավալին այն է, որ այդ կրկեսային զվարճանքը՝ «ուրախ ավտոբուսով» հանդերձ, դարձել է պետության կառավարման անբաժանելի մասը․․․

Գրիգոր Լալայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է եզրագծին․ Դոնալդ Թրամփ

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է եզրագծին․ Դոնալդ Թրամփ Wed, 07 Oct 2026 20:00:51 +0400 ԱՄՆ նախագահ…

19 րոպե ago

Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյան

Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյան Wed, 07 Oct 2026 19:48:03…

32 րոպե ago

Փաշինյանը հունից դուրս եկավ. «Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա»

Փաշինյանը հունից դուրս եկավ. «Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա» Wed, 07…

42 րոպե ago

«Դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանը», «Եթե մեզնից մի զինվոր մոլորվեց, քթներիցդ բերելու եմ»

«Դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանը», «Եթե մեզնից մի զինվոր մոլորվեց, քթներիցդ բերելու եմ» Wed, 07…

46 րոպե ago

Ազատ առեւտրի դարաշրջանն ավարտվել է․ Մարկո Ռուբիո

Ազատ առեւտրի դարաշրջանն ավարտվել է․ Մարկո Ռուբիո Wed, 07 Oct 2026 19:30:58 +0400 Միացյալ Նահանգների…

49 րոպե ago

«Эти жигули чем думают, под ногами крутятся»․ Փաշինյանն ա ֆեյք տարածում ու ԶՈՒ-ին հեղինակազրկում

«Эти жигули чем думают, под ногами крутятся»․ Փաշինյանն ա ֆեյք տարածում ու ԶՈՒ-ին հեղինակազրկում Wed,…

57 րոպե ago