Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու` այդ օրը ես կխոսեմ

Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու` այդ օրը ես կխոսեմ

Tue, 21 Apr 2026 21:15:52 +0400


Նախօրեին գրվեց, որ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւս մասնակցելու է հունիսի 7-ի ընտրություններին: «Հրապարակը» հարցեր ուղղեց Զարուհի Փոստանջյանին:

– Դուք պատրաստվում եք ընտրություններին մասնակցե՞լ: Ո՞րն է մոտիվը, ի՞նչ սպասելիքներով եք մտնում քաղաքական պայքարի մեջ, արդյո՞ք չեն փոշիանա «Երկիր ծիրանիի» մասնակցությամբ:

– Անկեղծ ասած` ես դեռ հայտ չեմ ներկայացրել, ամսի 23-ին պետք է դա արվի:

– Ամեն դեպքում` որոշել եք մասնակցել ընտրություններին:

– Չէ, դեռևս հստակ որոշում չունենք: Ես ոչ մի նման հայտարարություն չեմ արել, ինչ-որ մի թերթ էր գրել, բայց ես որոշում չեմ կայացրել, մինչև չկայացնեմ որոշում, ոչինչ չեմ կարող հաստատ ասել: Դեռ պետք է որոշում կայացնենք, առանց որոշման չենք կարող ոչինչ ասել: Երբ լինի որոշումը` ամսի 23-ին հստակ կասենք:

– Իսկ արժե՞ մասնակցել ընտրություններին:

– Չեմ կարող ասել: Պետք է կուսակցության անդամների հետ նստենք, որոշենք, հասկանանք, թե ինչ ենք անում: Դա միայն իմ որոշելու հարցը չէ, պետք է որոշենք միասնական` կուսակցության անդամների հետ: Այնպես չէ, որ ես որոշեմ, ես էլ պետք է գնամ ընտրության: Կոլեգիալ որոշում պետք է լինի:

– Ովքե՞ր են կուսակցության անդամները, որոնց կարծիքը Ձեզ համար այդքան կարևոր է:

– Տարբեր հանրության ներկայացուցիչներ են, տարբեր ոլորտներից: Հենց ունենանք մենք որոշում, կխոսենք, այս փուլում սխալ կլինի խոսել այդ մասին:

– Տեսակետներ կան, որ անգամ մեծ ուժերը կարող է այս ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարեն, «Երկիր ծիրանին» կարո՞ղ է բավարար ձայներ հավաքել: Ի դեպ` փոքր կուսակցություններին մեղադրում են ձայներ փոշիացնելու մեջ:

– Ամսի 23-ին ես այդ մասին մեծ սիրով կխոսեմ: Ով ինչ է անում, ինչ չի անում: Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները Fri, 30 Oct…

9 րոպե ago

Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին

Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին Fri, 30 Oct 2026 22:30:12 +0400 Առաջատար մի…

16 րոպե ago

Քենդիս Սվեյնփոլի ներկայացուցիչն արձագանքել է Victoria’s Secret-ի «հրեշտակների» միջև թշնամանքի մասին լուրերին

Քենդիս Սվեյնփոլի ներկայացուցիչն արձագանքել է Victoria’s Secret-ի «հրեշտակների» միջև թշնամանքի մասին լուրերին Fri, 30 Oct…

23 րոպե ago

Նոյեմբերի 2-ին լույս չի լինի

Նոյեմբերի 2-ին լույս չի լինի Fri, 30 Oct 2026 22:16:47 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

30 րոպե ago

Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը

Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը Fri, 30 Oct 2026 22:00:30 +0400 Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ…

46 րոպե ago

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում Fri, 30 Oct 2026 21:49:00 +0400 Ղազախստանի…

57 րոպե ago