Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու` այդ օրը ես կխոսեմ

Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու` այդ օրը ես կխոսեմ

Tue, 21 Apr 2026 21:15:52 +0400


Նախօրեին գրվեց, որ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը եւս մասնակցելու է հունիսի 7-ի ընտրություններին: «Հրապարակը» հարցեր ուղղեց Զարուհի Փոստանջյանին:

– Դուք պատրաստվում եք ընտրություններին մասնակցե՞լ: Ո՞րն է մոտիվը, ի՞նչ սպասելիքներով եք մտնում քաղաքական պայքարի մեջ, արդյո՞ք չեն փոշիանա «Երկիր ծիրանիի» մասնակցությամբ:

– Անկեղծ ասած` ես դեռ հայտ չեմ ներկայացրել, ամսի 23-ին պետք է դա արվի:

– Ամեն դեպքում` որոշել եք մասնակցել ընտրություններին:

– Չէ, դեռևս հստակ որոշում չունենք: Ես ոչ մի նման հայտարարություն չեմ արել, ինչ-որ մի թերթ էր գրել, բայց ես որոշում չեմ կայացրել, մինչև չկայացնեմ որոշում, ոչինչ չեմ կարող հաստատ ասել: Դեռ պետք է որոշում կայացնենք, առանց որոշման չենք կարող ոչինչ ասել: Երբ լինի որոշումը` ամսի 23-ին հստակ կասենք:

– Իսկ արժե՞ մասնակցել ընտրություններին:

– Չեմ կարող ասել: Պետք է կուսակցության անդամների հետ նստենք, որոշենք, հասկանանք, թե ինչ ենք անում: Դա միայն իմ որոշելու հարցը չէ, պետք է որոշենք միասնական` կուսակցության անդամների հետ: Այնպես չէ, որ ես որոշեմ, ես էլ պետք է գնամ ընտրության: Կոլեգիալ որոշում պետք է լինի:

– Ովքե՞ր են կուսակցության անդամները, որոնց կարծիքը Ձեզ համար այդքան կարևոր է:

– Տարբեր հանրության ներկայացուցիչներ են, տարբեր ոլորտներից: Հենց ունենանք մենք որոշում, կխոսենք, այս փուլում սխալ կլինի խոսել այդ մասին:

– Տեսակետներ կան, որ անգամ մեծ ուժերը կարող է այս ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարեն, «Երկիր ծիրանին» կարո՞ղ է բավարար ձայներ հավաքել: Ի դեպ` փոքր կուսակցություններին մեղադրում են ձայներ փոշիացնելու մեջ:

– Ամսի 23-ին ես այդ մասին մեծ սիրով կխոսեմ: Ով ինչ է անում, ինչ չի անում: Ամսի 23-ը վճռորոշ օր է լինելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔԿ աշխատակիցները մտել են «Օրանժ Ֆիթնես»

ՔԿ աշխատակիցները մտել են «Օրանժ Ֆիթնես» Tue, 25 Aug 2026 08:32:57 +0400 Մեր տեղեկություններով՝ Քննչական…

16 րոպե ago

ԱԱԾ-ն ներխուժել է Լևոն Քոչարյանի բնակարան

ԱԱԾ-ն ներխուժել է Լևոն Քոչարյանի բնակարան Tue, 25 Aug 2026 08:28:36 +0400 Latest news from…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում

«Հրապարակ»․ Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում Tue, 25 Aug 2026 08:15:33 +0400 Գեղարքունիքի մարզպետ Կարեն…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել

«Հրապարակ»․ Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել Tue, 25 Aug 2026 08:10:25 +0400 Մեզ Սյունիքից…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել Tue, 25 Aug 2026 08:05:04 +0400 Հակոբ Կոջոյանի անվան…

44 րոպե ago

«Հրապարակ»․ ՌՈ պետը գործի է անցել

«Հրապարակ»․ ՌՈ պետը գործի է անցել Tue, 25 Aug 2026 08:00:02 +0400 Բանակում` ոչ ռազմական…

49 րոպե ago