«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը

«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը

Tue, 21 Apr 2026 21:24:55 +0400


Վերջին շրջանում հաճախակի դարձած պնդումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականացվածության» վերաբերյալ բացարձակապես չեն արտացոլում իրականությունը և նպատակ ունեն խեղաթյուրելու Նրա դարավոր առաքելությունը, գրել է Արթուր սարկավագ Գևորգյանը։

Նա նշել է. «Եկեղեցին երբեք չի եղել և չէ քաղաքական պայքարի կողմ։ Նրա հոգեփրկչական առաքելությունը չի առնչվում աշխարհիկ իշխանության ձեռքբերմանը, այլ ուղղված է ժողովրդի հոգևոր առաջնորդությանը, ազգային արժեքների անաղարտությանը և ինքնության պաշտպանությանը։ Սակայն, երբ վտանգվում են պետականության հիմքերը՝ հայրենի սահմանները, հայ ընտանիքի նկարագիրը, կրթական արժեհամակարգն ու ազգային միասնությունը, Եկեղեցին չի կարող լռել։ Այդ ձայնը ոչ թե քաղաքական միջամտություն է, այլ հովվական պարտականություն և սրբազան ուխտ՝ բխող մեր հայրերի հավատքից։

Այսօր ակնհայտ է դառնում մեկ այլ վտանգավոր միտում. «բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը՝ թուլացնելով Նրա ձայնը և մեկուսացնելով հասարակական կյանքից։ Այն, ինչ ներկայացվում է որպես առաջընթաց, իրականում սպառնալիք է մեր ինքնությանը։

Ավելին, նկատելի է տրամաբանական խոր հակասություն․ մի կողմից հնչում են Եկեղեցին և պետությունը տարանջատելու կոչեր, մյուս կողմից՝ նույն շրջանակները փորձում են Եկեղեցին արհեստականորեն ներքաշել քաղաքական գործընթացների մեջ՝ Նրան վերագրելով քաղաքական դերակատարի կարգավիճակ։ Սա միտումնավոր ապատեղեկատվություն է, որի նպատակն է նսեմացնել Եկեղեցու հեղինակությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդդիմություն չէ, իշխանություն չէ։ Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է և հավատքի անսասան պահապանը։ Նրա խոսքը պայքար չէ ընդդեմ, այլ վկայություն է հանուն Ճշմարտության, հանուն հաստատուն պետականության և ժողովրդի լուսավոր ապագայի։

Չնայած առաքելությունը խաթարելու բոլոր փորձերին՝ Հայ Եկեղեցին շարունակելու է իր ընթացքը՝ կանգնած իր հավատավոր զավակների կողքին, զորացնելով նրանց փորձությունների մեջ և անխաթար պահելով մեր ազգային-հոգևոր էությունը։

Ի Փառս Աստուծո»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լավրովը հավաստիացնում է՝ ՌԴ-ն Բելառուսին կօգնի արտաքին ագրեսիայի դեպքում

Լավրովը հավաստիացնում է՝ ՌԴ-ն Բելառուսին կօգնի արտաքին ագրեսիայի դեպքում Tue, 23 Jun 2026 17:00:09 +0400…

9 րոպե ago

Լեգիտիմության վերջին նշույլները կորցրած ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են

Լեգիտիմության վերջին նշույլները կորցրած ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են Tue, 23 Jun 2026 16:45:43 +0400…

24 րոպե ago

Թրամփ-Մելոնի կոնֆլիկտը դրական է ազդել Իտալիայի վարչապետի վարկանիշի վրա

Թրամփ-Մելոնի կոնֆլիկտը դրական է ազդել Իտալիայի վարչապետի վարկանիշի վրա Tue, 23 Jun 2026 16:30:32 +0400…

39 րոպե ago

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան․ Politico

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան․ Politico Tue, 23 Jun 2026 16:16:45 +0400 Եվրոպական հանձնաժողովի…

53 րոպե ago

ԱՄՆ ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել․ Թրամփ

ԱՄՆ ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել․ Թրամփ Tue, 23 Jun 2026 16:00:47 +0400 Ամերիկյան ավտոարտադրողները կսկսեն…

1 ժամ ago

Ինչ պետք է իմանալ իրանական իշխանական-քաղաքական համակարգի մասին

Ինչ պետք է իմանալ իրանական իշխանական-քաղաքական համակարգի մասին Tue, 23 Jun 2026 15:45:52 +0400 Իրանական…

1 ժամ ago