Լավրովը հավաստիացնում է՝ ՌԴ-ն Բելառուսին կօգնի արտաքին ագրեսիայի դեպքում

Լավրովը հավաստիացնում է՝ ՌԴ-ն Բելառուսին կօգնի արտաքին ագրեսիայի դեպքում

Tue, 23 Jun 2026 17:00:09 +0400


Ռուսաստանը կօգնի Բելառուսին արտաքին ագրեսիայի դեպքում. Այս մասին Դիվանագիտական ​​ակադեմիայում 12-րդ դեսպանական կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք ձեռնարկել պայմանագրով նախատեսված միջոցառումների ողջ համալիրը՝ ապահովելու մեր դաշնակցի և, իհարկե, Միութենական պետության անվտանգությունը», – ասել է նա։

Լավրովն ընդգծել է, որ Կիևը փորձում է Բելառուսին անմիջականորեն ներքաշել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մեջ՝ ընդլայնելով ռազմական գործողությունների աշխարհագրությունը։

«Դա ակնհայտորեն ուղղված է Բելառուսին անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշելուն և ռազմական գործողությունների աշխարհագրությունը ընդլայնելուն՝ դրանով իսկ բարդացնելով հակամարտության կարգավորման հնարավորությունները քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռատիպ անօդաչուներով հարձակվել էին Գոմելի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսի վրա։ Թիմը Գելենջիկ էր մեկնում հանգստի։ Ավտոբուսում եղել է 44 ուղևոր, որոնցից 28-ը 2014-2015 թվականներին ծնված երեխաներ էին։ Հարձակման հետևանքով զոհվել է թիմին ուղեկցող մի կին։ 8 մարդ, այդ թվում` 6 երեխա, վնասվածքներ են ստացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալիևի հրահանգով գրված Սահմանադրությանը կողմ քվեարկել՝ նշանակում է նմանվել ՔՊ-ին

Ալիևի հրահանգով գրված Սահմանադրությանը կողմ քվեարկել՝ նշանակում է նմանվել ՔՊ-ին Thu, 26 Nov 2026 19:33:35…

13 րոպե ago

Կոչ են արել վետերաններին պատրաստվել պատերազմի

Կոչ են արել վետերաններին պատրաստվել պատերազմի Thu, 26 Nov 2026 19:30:27 +0400 Մեծ Բրիտանիայի Պաշտպանության…

16 րոպե ago

⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է

⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է Thu, 26 Nov 2026…

18 րոպե ago

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը Thu, 26 Nov 2026 19:15:10 +0400 Տավուշի մարզպետ Հայկ…

32 րոպե ago

Վահրամ Գևորգյանը ամփոփում է Սևանի քարոզարշավը

Վահրամ Գևորգյանը ամփոփում է Սևանի քարոզարշավը Thu, 26 Nov 2026 19:11:34 +0400 Միասնական Համայնք կուսակցությունը…

35 րոպե ago

Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել

Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել Thu, 26 Nov…

41 րոպե ago