Լավրովը հավաստիացնում է՝ ՌԴ-ն Բելառուսին կօգնի արտաքին ագրեսիայի դեպքում
Tue, 23 Jun 2026 17:00:09 +0400

Ռուսաստանը կօգնի Բելառուսին արտաքին ագրեսիայի դեպքում. Այս մասին Դիվանագիտական ակադեմիայում 12-րդ դեսպանական կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ ենք ձեռնարկել պայմանագրով նախատեսված միջոցառումների ողջ համալիրը՝ ապահովելու մեր դաշնակցի և, իհարկե, Միութենական պետության անվտանգությունը», – ասել է նա։
Լավրովն ընդգծել է, որ Կիևը փորձում է Բելառուսին անմիջականորեն ներքաշել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մեջ՝ ընդլայնելով ռազմական գործողությունների աշխարհագրությունը։
«Դա ակնհայտորեն ուղղված է Բելառուսին անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշելուն և ռազմական գործողությունների աշխարհագրությունը ընդլայնելուն՝ դրանով իսկ բարդացնելով հակամարտության կարգավորման հնարավորությունները քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռատիպ անօդաչուներով հարձակվել էին Գոմելի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսի վրա։ Թիմը Գելենջիկ էր մեկնում հանգստի։ Ավտոբուսում եղել է 44 ուղևոր, որոնցից 28-ը 2014-2015 թվականներին ծնված երեխաներ էին։ Հարձակման հետևանքով զոհվել է թիմին ուղեկցող մի կին։ 8 մարդ, այդ թվում` 6 երեխա, վնասվածքներ են ստացել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր