Պատրաստ են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով
Sun, 01 Nov 2026 14:00:42 +0400

Միացյալ Նահանգների վարչակազմը բաց է Իրանի հետ ունեցած հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ընդգծել է, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ ժամկետներում հնարավոր կլինի հասնել դիվանագիտական կարգավորման։ «Մեծ Քսանյակի» անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ատլանտայում՝ Ջորջիա նահանգ, Պետքարտուղար Ռուբիոն ասել է․ «Ես չեմ կարող գնահատական տալ Իրանի հետ ընթացող բանակցությունների մասին։ Նաեւ չեմ կարող ասել ժամկետներ։ Սակայն կարող եմ ասել, որ հենց որ դիվանագիտական հնարավորություն լինի կարգավորման, մենք այն կօգտագործենք։ Սակայն այն չպետք է անտեսի մեր ազգային անվտագնությունը, անտեսի մեր շահերն ու հիմնավոր մտավախությունները, որոնք ասել ենք ի սկզբանե»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր