Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Լեգիտիմության վերջին նշույլները կորցրած ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են

Լեգիտիմության վերջին նշույլները կորցրած ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են

Tue, 23 Jun 2026 16:45:43 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչքան խորանում են իշխանության վախերը, այդքան ավելի նենգ, սադրիչ ու սարսափելի է դառնում ՔՊ-ական իշխանությունը։
60 հոգով 2 հոգու վրա հարձակվելը չի տեղավորվում որևէ բարոյական նորմի շրջանակում։ Նման վարքագիծը չի հարգվում մարդակային փոխհարաբերությունների որևէ շրջանակում։ Առավել ևս, որ դա արվում է իրավապահ համակարգի մեջքի հետևում թաքնված, քանի որ ՔՊ-ականների մոտ կա անպատժելության զգացում։

Բռնության մշակույթը քաղաքականության մեջ խրախուսող, իրավապահ համակարգը քաղաքական ընդդիմախոսներին պատժելու գործիք օգտագործող իշխանությունը դատապարտված է։ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի։ Հունիսի 7-ի ընտրություններով լեգիտիմության վերջին նշույլները կորցրած ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են՝ իշխանությունը պահելու համար պետք է կոշտացնեն ավտորիտար համակարգ, որի ռեսուրսը չունեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով

Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով Mon, 21 Sep 2026 …