Մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ամբողջ հայ ժողովրդին. Ծառուկյան

Մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ամբողջ հայ ժողովրդին. Ծառուկյան

Tue, 21 Apr 2026 23:38:47 +0400


Վերջին երկու օրվա ընթացքում մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին։

Քիչ առաջ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզ։ Երեկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն: Առաջնության հայտնությունն էր Սուրեն Աղաջանյանը, որը առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը հաղթեց մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին՝ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիին ու վաղը կպայքարի ոսկու համար: Ունենք ևս մեկ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ Գառնիկ Չոլաքյանը։

Այս հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների հետևողական, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ Իմացե՛ք, որ ես միշտ ձեր կողքին եմ սիրելի՛ մարզիկներ ու հպարտանում եմ ձեզնով։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կանդազը երկու ամսով կալանավորվեց

Կանդազը երկու ամսով կալանավորվեց Tue, 28 Apr 2026 00:40:08 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ…

1 ժամ ago

Հերթական ապօրինության զոհը

Հերթական ապօրինության զոհը Tue, 28 Apr 2026 00:29:21 +0400 Հերթական ապօրինության զոհը: Վերջապես պարզվեց, թե…

1 ժամ ago

Ձախողված ուժերին քննադատելն այնքան էլ ազնիվ չէ, ու շատ նման է ընկածին խփելուն

Ձախողված ուժերին քննադատելն այնքան էլ ազնիվ չէ, ու շատ նման է ընկածին խփելուն Tue, 28…

1 ժամ ago

Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում

Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Mon, 27 Apr 2026 23:45:45 +0400 «Գեղարդ» վերլուծականը հոդված…

2 ժամ ago

Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ

Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Mon, 27…

2 ժամ ago

Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են

Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են Mon, 27 Apr 2026…

2 ժամ ago