Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ամբողջ հայ ժողովրդին. Ծառուկյան

Մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ամբողջ հայ ժողովրդին. Ծառուկյան

Tue, 21 Apr 2026 23:38:47 +0400


Վերջին երկու օրվա ընթացքում մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին։

Քիչ առաջ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզ։ Երեկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն: Առաջնության հայտնությունն էր Սուրեն Աղաջանյանը, որը առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը հաղթեց մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին՝ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիին ու վաղը կպայքարի ոսկու համար: Ունենք ևս մեկ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ Գառնիկ Չոլաքյանը։

Այս հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների հետևողական, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ Իմացե՛ք, որ ես միշտ ձեր կողքին եմ սիրելի՛ մարզիկներ ու հպարտանում եմ ձեզնով։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը

Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը Sun, 26 Apr 2026 18:04:57 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով