Նոր պատժամիջոցներ ընդդեմ Իրանի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից

Նոր պատժամիջոցներ ընդդեմ Իրանի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից

Wed, 22 Apr 2026 04:30:25 +0400


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը, ասվում է Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հայտարարության մեջ։

Նրանց թվում են Իրանի ութ քաղաքացի, այդ երկրի, ԱՄԷ-ի և Թուրքիայի չորս ընկերություն։ Իրանական Mahan Air ավիաընկերությանը պատկանող երկու Boeing 777-200ER ինքնաթիռներ նույնպես ավելացվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակում։

Միևնույն ժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից անկախ, նավարկության ազատությունը բանակցելի չէ, և Հորմուզի նեղուցը փակողները կենթարկվեն պատժամիջոցների։

«Ամենօրյա շրջադարձերը՝ Հորմուզի նեղուցը բացելու կամ փակելու համար, անխոհեմ են։ Նեղուցով տարանցումը պետք է մնա ազատ… ԵՄ-ն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ ունի Իրանի դեմ, բայց այսօր մենք նաև քաղաքական համաձայնության եկանք մեր պատժամիջոցների ռեժիմը ընդլայնելու՝ ներառելով նավարկության ազատության խախտումների համար պատասխանատուներին», – հայտարարել է Կալասը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամասիան ու Աշոցքը ձայները տվեցին իշխանությանը

Ամասիան ու Աշոցքը ձայները տվեցին իշխանությանը Sun, 29 Nov 2026 22:58:51 +0400 ՀՀ 12 համայնքներում…

20 րոպե ago

Երբեք չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Վարդանով

Երբեք չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Վարդանով Sun, 29 Nov 2026…

26 րոպե ago

Սպիտակում և Նոյեմբերյանում ընդդիմադիր ուժերը նախնական արդյունքներով առաջատար են

Սպիտակում և Նոյեմբերյանում ընդդիմադիր ուժերը նախնական արդյունքներով առաջատար են Sun, 29 Nov 2026 22:48:03 +0400…

30 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը ստացվել է 8 դիմում. ԿԸՀ

ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը ստացվել է 8 դիմում. ԿԸՀ Sun, 29 Nov 2026 22:41:55 +0400…

37 րոպե ago

Էդ տղաներն ու աղջիկները չունեն քաղաքակրթական արժանապատվություն և ՀՀ քաղաքացիներին չեն ներկայացնում

Էդ տղաներն ու աղջիկները չունեն քաղաքակրթական արժանապատվություն և ՀՀ քաղաքացիներին չեն ներկայացնում Sun, 29 Nov…

48 րոպե ago

Ոչ մի պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագծի օգտին․ Հովսեփյան

Ոչ մի պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագծի օգտին․ Հովսեփյան Sun, 29 Nov 2026…

58 րոպե ago