«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը

Wed, 22 Apr 2026 08:00:00 +0400


Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։

Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:

Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։

Ավելի վաղ գրել էինք, որ հենց իշխանությունների ուսումնասիրություններով` իրենց դիրքերը թույլ են Շիրակի եւ Լոռվա մարզերում: Առաջիկա շաբաթներին հենց այդ ուղղությամբ են աշխատելու, որ վարկանիշ բարձրացնեն։

Ինչպես նաեւ ձերբակալություններ են իրականացնելու, ինչպես արեցին Գյուլագարակում, որ մարդկանց վախեցնեն՝ չաջակցեն ընդդիմությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թարմացված․ Կապան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները

Թարմացված․ Կապան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները Sun, 29 Nov 2026 23:19:33 +0400 Կապան համայնքի ավագանու…

8 րոպե ago

Որևէ դեպքում կողմ չեմ քվեարկելու․ Մամաիկան Ասլանյան

Որևէ դեպքում կողմ չեմ քվեարկելու․ Մամաիկան Ասլանյան Sun, 29 Nov 2026 23:14:00 +0400 Latest news…

13 րոպե ago

Փաշինյանը հային հանել է հայի դեմ` հանուն ալիևյան սահմանադրության. Անդրանիկ Գևորգյան

Փաշինյանը հային հանել է հայի դեմ` հանուն ալիևյան սահմանադրության. Անդրանիկ Գևորգյան Sun, 29 Nov 2026…

16 րոպե ago

Ամասիան ու Աշոցքը ձայները տվեցին իշխանությանը

Ամասիան ու Աշոցքը ձայները տվեցին իշխանությանը Sun, 29 Nov 2026 22:58:51 +0400 ՀՀ 12 համայնքներում…

28 րոպե ago

Երբեք չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Վարդանով

Երբեք չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Վարդանով Sun, 29 Nov 2026…

35 րոպե ago

Սպիտակում և Նոյեմբերյանում ընդդիմադիր ուժերը նախնական արդյունքներով առաջատար են

Սպիտակում և Նոյեմբերյանում ընդդիմադիր ուժերը նախնական արդյունքներով առաջատար են Sun, 29 Nov 2026 22:48:03 +0400…

39 րոպե ago