«Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել

«Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել

Wed, 22 Apr 2026 08:45:21 +0400


Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման ժամանակ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող ելույթը պատերազմից 6 տարի անց բուռն արձագանքի արժանացավ եւ արդեն քանի օր է՝ քննարկվում է։

Ապրիլի 17-ին Սեյրան Օհանյանը խորհրդարանում որոշեց պատասխանել Փաշինյանի բազմիցս հնչեցրած եւ կառավարության ապրիլի 2-ի նիստից հետո կրկնած այն հայտարարությանը, թե Արցախից փախել են, ճողոպրել են, եւ հատկապես «փորները 3 մետր դեմները ցցած» գեներալներին վերաբերող արտահայտությանը։ Նա Փաշինյանին հակադարձեց․ «Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու, մեր առջեւ դրված խնդիրը կատարելու համար։ Իսկ մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել։ Փաշինյանն ասում է՝ գեներալները փախել են։ ԱԺ ղեկավարությունը, պատգամավորները եկել էին այնտեղ, եւ անհրաժեշտություն կար ՄՈԲ ռեսուրսի, բայց լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան աշխատեն այդ ՄՈԲ ռեսուրսի հետ, թողին փախան։ Հիմա ո՞վ է փախել, գեներալնե՞րն են փախել, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ են եղել»։ Ապա շեշտեց, որ Արցախի պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265 կմ-ն մինչեւ հոկտեմբերի 27-ը պահել են․ «Այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել, որ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է։ Եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է ԳՇ-ն կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են՝ ՊԲ-ն եւ հայաստանյան զորամիավորումները, ապա ԳՇ պետն է որոշում ընդունում, եւ հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր եւ ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան եւ Մեղրի»։

Նրա խոսքից հետո համացանցում գրառում կատարեց ռուսաստանյան մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետի` Օնիկ Գասպարյանի հետ ունեցած իր հանդիպումից մանրամասներ հանրայնացնելով, որը կապված էր «Իսկանդերի» կիրառել-չկիրառելու, Շուշին հանձնելու հետ: Ընդ որում՝ նա առաջին անգամ չէ, որ հայտարարում է, թե Շուշին հանձնվել է Փաշինյանի հրամանով։ Եվ տեւական լռությունից հետո ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը որոշեց արձագանքել վերը նշված հայտարարություններին. «Առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձեւաչափով քննարկում 2020 թ. պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական եւ ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաեւ՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական եւ հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն»:

Շատերի մոտ օբյեկտիվ հարց ծագեց՝ ի՞նչ չի ասել ԳՇ նախկին պետը 44-օրյայի քննիչ հանձնաժողովում իր երկօրյա, մոտ 10 ժամ տեւած հարցաքննության ժամանակ: Եվ, ընդհանրապես՝ ինչո՞ւ էր նա 6 տարի շարունակ լռում եւ որոշեց հիմա խոսել, այն էլ՝ փակ ֆորմատով, երբ ընդդիմադիր գործիչները, անհայտ կորած եւ զոհված զինվորների հարազատները, հանրությունը գործող իշխանություններից պահանջում են հրապարակել 44-օրյայի զեկույցը։
«Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, եւ հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին»,- բարձրաձայնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Որոշ գնահատականներով՝ իրականում թեման առաջին հերթին անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին, նա գիտակցում է, որ սա իր դավաճանության մասին խոսակցություններն օրակարգ բերելու լավագուն պահը չէ՝ ընտրություններից մեկուկես ամիս առաջ։ Ուստի բոլոր ճակատներով փորձում է հերքել, ինչպես Օնիկ Գասպարյանի հայտարարության մեջ է ձեւակերպված, «բոլոր ստերն ու անհարկի շահարկումները», այնպես էլ Սեյրան Օհանյանի ասածները։

ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, մինչդեռ, երկրորդում է Սեյրան Օհանյանին եւ հակադարձում Օնիկ Գասպարյանին։ «Սեյրան Օհանյանն ինչ հայտարարել է, ճիշտ է ասել, մի բան էլ քիչ է ասել։ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության տակ է եղել ոչ միայն Շուշիի հանձնումը, այլեւ բոլոր հարցերը, պատերազմի պարտությունը։ Սեյրան Օհանյանին հարցրեք, ինքը մանրամասն կասի»,- մեզ առաջարկեց նա։ Թե ինչու է, այդուհանդերձ, Օնիկ Գասպարյանը որոշել հերքել եւ դրան գումարած փակ ֆորմատով պարզաբանել հարցերը, Հակոբյանը դժվարացավ պատասխանել։ Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ գեներալները փախել, ճողոպրել են պատերազմից՝ Հակոբյանն ասաց. «Լավ է անում, աչքներս էլ հանում է․․․ եթե ինքն է երկրի ղեկավարը, ուրեմն լավ է անում»։ Իսկ ի՞նչ է արել ինքը, որ Փաշինյանը երկրի ղեկավար չլինի։ «Իրեն չեմ ընտրել․․․ դա ավելին է, քան բավարար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բայրամովի հայտարարությունը ԱՄՆ-ին ճնշելու փորձ էր

Բայրամովի հայտարարությունը ԱՄՆ-ին ճնշելու փորձ էր Sun, 13 Sep 2026 14:15:13 +0400 Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար…

7 րոպե ago

ՔՊ-ին ավելի քան 700 հազար ձայն տված քաղաքացիների զգալի հատվածն արեց այն, ինչ PISA-ի նվազագույն շեմը չհաղթահարած 10-րդ դասարանցին

ՔՊ-ին ավելի քան 700 հազար ձայն տված քաղաքացիների զգալի հատվածն արեց այն, ինչ PISA-ի նվազագույն…

22 րոպե ago

Թրամփը հրամայել է ԱՄՆ բանակին պատրաստվել այլմոլորակայինների դեմ ռազմական գործողություններին. BILD

Թրամփը հրամայել է ԱՄՆ բանակին պատրաստվել այլմոլորակայինների դեմ ռազմական գործողություններին. BILD Sun, 13 Sep 2026…

37 րոպե ago

Հետաքրքիր է՝ ինքը՝ Մատենադարանը, կարձագանքի՞ այս էժանագին կրկեսին. Ալեն Ղուլյան

Հետաքրքիր է՝ ինքը՝ Մատենադարանը, կարձագանքի՞ այս էժանագին կրկեսին. Ալեն Ղուլյան Sun, 13 Sep 2026 13:30:24…

52 րոպե ago

Եթե ՌԴ-ի և Եվրոպայի միջև պատերազմ սկսվի, այն կլինի միջուկային․Ռուսները հարվածել են լեհ-ուկրաինական սահմանային անցակետին

Եթե ՌԴ-ի և Եվրոպայի միջև պատերազմ սկսվի, այն կլինի միջուկային․Ռուսները հարվածել են լեհ-ուկրաինական սահմանային անցակետին…

1 ժամ ago

Շոգի պատճառով թույլատրել են, որ ֆրանսիական շամպայնը առաջին անգամ բարձրացնի ալկոհոլի պարունակությունը

Շոգի պատճառով թույլատրել են, որ ֆրանսիական շամպայնը առաջին անգամ բարձրացնի ալկոհոլի պարունակությունը Sun, 13 Sep…

1 ժամ ago