Մի համեստ առաջարկ

Մի համեստ առաջարկ

Wed, 22 Apr 2026 09:00:59 +0400


Միանգամայն հասկանալի է մեր հանրության պահանջը` ուժեղ, լավ ծրագրով ու մաքուր անցյալով թեկնածու տեսնելու հետ կապված:

Մարդիկ հոգնել են ոչ պրոֆեսիոնալ, կիսագրագետ, պաշտոնը հարստացման միջոց դիտող, արագ հղփացող ու մեր երկրի ապագան վտանգող գործիչներից: Հիմա առավել եւս բարդ է մարդկանց հույս ու հավատ ներշնչելը, որովհետեւ տեսել են 88-ի եւ 2018-ի հեղափոխությունների արդյունքում իշխանության եկածների գործունեությունը, տեսել են Արցախից եկած գործիչների, պատերազմում հաղթանակ ապահովածների, հաղթանակից հետո իշխածների գործունեությունը եւ բոլորից անխտիր` դժգոհ են:

Անգամ փողոցից եկած հասարակ մարդու, ինքն իր ճանապարհը հարթած ընդդիմադիրի են տեսել իշխանության ղեկին եւ համոզվել են, որ մեծ չէ տարբերությունը` մարդը ընտրվե՞լ է, թե՞ ընտրակեղծիքներով է երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել:

Այս պարագայում` ինչպես ու ինչով առաջնորդվի ՀՀ քաղաքացին, որ կրկին չսխալվի եւ ինքն իր ձեռքով հերթական չարիքին չնստեցնի վարչապետի աթոռին: Մանավանդ` կրակից վառվածը, գիտեք, մոմին էլ է փչում: Դեռ առիթ կլինի առաջադրված քաղաքական ուժերին հատ-հատ անդրադառնալու, մանավանդ՝ դեռեւս առաջադրումները չեն ավարտվել: Բայց մի համեստ խորհուրդ-առաջարկ անեմ, որն ունիվերսալ է ցանկացած ընտրության դեպքում:

Նախ, ուշադիր լսեք առաջադրված թեկնածուների խոսքը եւ եթե ագրեսիա, չարություն, պառակտում ու թշնամանք կնկատեք, կզգաք, որ հերյուրանքներ է տեղում մրցակիցների հասցեին, միանգամից մերժեք նրան: Պառակտիչ ու ագրեսիվ խոսքը պետք է մերժվի, նման լեքսիկոնով անձը չպետք է վարչապետ դառնա: Եթե մարդը ոչ թե իր արժանիքներն է ներկայացնում, այլ մրցակիցների թերություններն է ձեր աչքը կոխում, վարկաբեկում ու վատաբանում, ուրեմն արժանի չէ այդ բարձր պաշտոնին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ Sat, 10 Oct 2026…

10 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի Sat, 10 Oct 2026 08:20:29 +0400 Երկուշաբթի…

35 րոպե ago

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ Sat, 10 Oct 2026 08:15:15 +0400 Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի…

40 րոպե ago

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել Sat, 10 Oct 2026 08:10:37 +0400 Հոկտեմբերի 8-ին…

45 րոպե ago

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի Sat, 10 Oct 2026 08:05:39 +0400 2025 թվականի օգոստոսի…

50 րոպե ago

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները Sat, 10 Oct 2026 08:00:20 +0400 Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնեց,…

55 րոպե ago