«Հրապարակ»․ Բաքուն ՌԴ-ի իր լոբբիի միջոցով գործում է ընդդեմ Արա Աբրահամյանի եւ հայերի

«Հրապարակ»․ Բաքուն ՌԴ-ի իր լոբբիի միջոցով գործում է ընդդեմ Արա Աբրահամյանի եւ հայերի

Wed, 22 Apr 2026 11:15:00 +0400


Համացանցում եւ մամուլում չեն դադարում լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շուտով հեռանալու է այդ պաշտոնից, իսկ նրա տեղը զբաղեցնելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ, գրասենյակի նախկին ղեկավար եւ թիմակից Վիկտոր Սողոմոնյանը։

Արա Աբրահամյանից, ըստ որոշ խոսակցությունների, ե՛ւ ռուսական շրջանակներն են դժգոհ, ե՛ւ Ռուսաստանի հայ համայնքը, քանի որ նրա գործունեության արդյունավետությունը հայկական հարցերի համատեքստում մեծ չէ։ Արա Աբրահամյանի գրասենյակից չեն ցանկանում մեկնաբանել այս խոսակցությունները՝ դրանք համարելով «հիմարություն», եւ հիշեցնում են, որ Արա Աբրահամյանն ընտրվել է որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին Կրեմլում կայացած համագումարում, բարձրաստիճան հյուրերի աննախադեպ մասնակցությամբ։ Նրան ողջույնի խոսք է ուղարկել անձամբ ՌԴ նախագահ Պուտինը։

«Եվ, հավանաբար, այնքան դժգոհ են, որ Աբրահամյանին նախագահին կից գործող տեղեկատվության եւ միջազգային համագործակցության գծով հանձնաժողովի նախագահ են նշանակել, որին անդամակցում են Զախարովան, Պրիմակովը, Կոնդրաշինը եւ այլք։ Սա՝ զուտ որպես տեղեկություն, ոչ թե մեկնաբանություն»,- «Հրապարակին» ասաց միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։

Նա նաեւ հայտնեց, որ Ռուսաստանի հայերի միությունն այս օրերին պատրաստվում է ապրիլի 24-ի հայերի ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսին, միության խորհրդի ընդլայնված նիստին, որի ժամանակ քննարկվելու են Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու հարցը, ուրիշ ակտուալ խնդիրներ։ «Իսկ ԶԼՄ-ները թող մեկնաբանություններ փնտրեն այլ տեղերում։ Ի դեպ, Արա Աբրահամյանի անունն օգտագործելով, շատերն են փորձել ճանաչում ստանալ, առայժմ՝ անարդյունք։ Հայտնի փաստ է, որ Բաքուն վաղուց` ՌԴ-ի իր լոբբիի միջոցով գործում է ընդդեմ Արա Աբրահամյանի եւ հեղինակավոր հայ համայնքի, եւ ոմանք նրանց ասեղն են թելում, արդեն զարմանալի չէ, նկատի ունենալով իշխանությունների պրոադրբեջանական տրամադրվածությունը»,- նշեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։

Օրերս քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծիք էր հայտնել, թե Կրեմլը պատրաստվում է փոխել Աբրահամյանին, քանի որ «Ռուսաստանում հզոր հայկական համայնքի առկայության հանգամանքում արել էր նվազագույնը, եթե չասենք` ոչինչ, այդ համայնքի գոյությունը ցույց տալու համար․․․ Այդ համայնքի գործունեությունն առաջին հերթին կախված է Կրեմլից, երկրորդ հերթին՝ ռուսաստանցի հայ օլիգարխներից։ Համայնքի ղեկավարի նպատակները երրորդական են»։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ գոնե մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները Աբրահամյանը մնալու է` այս փուլում նման փոփոխության չեն գնա, դե իսկ ընտրությունների արդյունքները կարող են շատ բան փոխել ինչպես Հայաստանում, այնպես էլ մերձավոր սփյուռքի հայ համայնքներում եւ կառույցներում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դադրյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվը հասանելի կլինի առցանց

Դադրյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվը հասանելի կլինի առցանց Fri, 13 Nov 2026 21:07:28 +0400 Վահագն…

14 րոպե ago

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում Fri, 13 Nov 2026 21:00:28 +0400 Ադրբեջանում…

21 րոպե ago

«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով

«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով Fri, 13 Nov…

29 րոպե ago

Ովքեր են կանգնած 6.3 միլիարդ դոլարի կրիպտոգողություն հետևում

Ովքեր են կանգնած 6.3 միլիարդ դոլարի կրիպտոգողություն հետևում Fri, 13 Nov 2026 20:45:24 +0400 ԱՄՆ…

36 րոպե ago

Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել

Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել Fri, 13 Nov 2026 20:41:10 +0400 Իռլանդիա կատարած այցի…

40 րոպե ago

Զոհված ուղևորներից շատերն ուսանողներ էին

Զոհված ուղևորներից շատերն ուսանողներ էին Fri, 13 Nov 2026 20:36:33 +0400 Հնդկաստանի Ասամ նահանգում միկրոավտոբուսի…

45 րոպե ago