Սոլովյովը «բ․․․» է անվանել Իտալիայի վարչապետին, ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Սոլովյովը «բ․․․» է անվանել Իտալիայի վարչապետին, ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Wed, 22 Apr 2026 11:00:08 +0400


Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կանչել է Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին՝ ռուսական հեռուստատեսությամբ ռադիոհեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի կողմից արված վիրավորական հայտարարություններից հետո։

Տայանին այս մասին գրել է իր սոցիալական ցանցերի էջում։ «Ես կանչել եմ Ռուսաստանի դեսպան Պարամոնովին Արտաքին գործերի նախարարություն՝ պաշտոնական բողոք ներկայացնելու հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից ռուսական հեռուստատեսությամբ վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին արված չափազանց լուրջ և վիրավորական հայտարարությունների կապակցությամբ, իմ լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մեր վարչապետին», – գրել է նա։

Իտալական Ansa լրատվական գործակալության տվյալներով՝ վիճելի վիրավորանքները վերաբերում էին Սոլովյովի վիրավորական արտահայտություններին, որոնցում նա իտալերեն հայհոյանքներով Մելոնիին անվանել էր «ֆաշիստ», «ապուշ» և «բ…»:

Նա մեղադրել է Իտալիայի վարչապետին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «դավաճանելու» մեջ՝ նշելով, որ «դավաճանությունը Մելոնիի հայրանունն է»։ «Մարդկության համար ամոթ։ Դավաճանությունը նրա հայրանունն է. նա դավաճանել է Թրամփին, որին նախկինում հավատարմության երդում էր տվել», – պնդել է Սոլովյովը։

Ապրիլի 13-ին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի մասին մեկնաբանությունները անվանեց «անընդունելի»։ «Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և լիովին ճիշտ ու բնական է, որ նա կոչ է անում խաղաղության և դատապարտում է պատերազմի ցանկացած ձև», – ասաց Իտալիայի վարչապետը։ Իր հերթին Դոնալդ Թրամփը խորը հիասթափություն հայտնեց Մելոնիից՝ «անընդունելի» անվանելով նրա հայտարարությունները Հռոմի պապ Լևոն XIV-ի նկատմամբ իր քննադատության վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները

Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները Mon, 12 Oct 2026 11:16:18…

10 րոպե ago

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ․ տասնյակում է

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ․ տասնյակում է Mon, 12 Oct 2026 11:00:56 +0400…

26 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ արտահերթ նիստ

#Ուղիղ․ ԱԺ արտահերթ նիստ Mon, 12 Oct 2026 11:00:36 +0400 Latest news from Secure News…

26 րոպե ago

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք․ չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք․ չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու Mon, 12 Oct…

54 րոպե ago

Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններ են․ Հայաստանն էլի չի մասնակցում

Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններ են․ Հայաստանն էլի չի մասնակցում Mon, 12 Oct 2026 10:30:17 +0400 Երկուշաբթի՝…

56 րոպե ago

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալները՝ տուժողի

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալները՝ տուժողի Mon, 12 Oct 2026…

59 րոպե ago