Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը

Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը

Wed, 22 Apr 2026 11:26:46 +0400


Այս ընտրության կարևոր առանձնահատկությունն է լինելու այն, որ իշխանությունն ամեն կերպ խուսափելու է ծրագրային բանավեճից, խոչընդոտելու է դրան։ Ծրագրային հարթությունում, ռացիոնալ լուծումների տիրույթում իշխանությունն ասելիք չունի, հետևաբար անելու է ամեն ինչ, որ այլանդակի մթնոլորտն ու ստեղծի պայմաններ, որ ընդդիմության և լայն հասարակության ասելիքը խլացվի։ Սա աննորմալ վիճակ է, բայց սա մեր իրականությունն է։

Այս իշխանության բանաձևն է. որքան մեծանում է կառավարման տապալումների ծավալը, այնքան մեծանում է մուննաթը և ագրեսիան այլոց (ընդդիմախոսներ, հասարակություն, այլ պետություններ և այլն) հասցեին։

Երեկ վերջապես ընդունեցին, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա։ Այնպես էին զարմացել, կարծես մինչև այդ նրանց հրապարակայնորեն չէինք զգուշացրել, որ բոլոր պահանջների անմռունչ ընդունումը չի բերելու սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ մի իշխանավոր զարմանում էր, որ հետո անթարթ հայացքով ասի՝ սխալվեցինք, մյուսը մուննաթ էր գալիս ֆավորիտ ընդդիմադիր ուժերի վրա։

Երևան քաղաքի կառավարումն ամբողջությամբ տապալված է։ Փոսեր, խցանումներ, կեղտոտ օդ, մի կերպ աշխատող քաղաքային տրանսպորտ, քաղաքը պարալիզացրած շինթույլտվություններ և այլն։ Փոխարենը աճում է քաղաքապետի մուննաթը բոլորի վրա՝ երևանցիների, վարորդներ և ընդհանրապես, բոլորի՝ բացի իրենից։

Էս «մուննաթի ռազմավարությունը» պատահականորեն չի ընտրված։ Գործում է. «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը։ Բայց դա աշխատում է մինչև առաջին լուրջ պատասխանը։

Առաջիկա ընտրությունները փողոցային կռիվ չեն, երկրի ամբողջ հետագա կյանքի հարցն է որոշվում։ Ընտրողներն էլ կողքի շենքերի լուսամուտներից դուրս թափված թամաշա անող հարևաններ չեն, որոնց համար միևնույն է, թե ոնց կավարտվի կռիվը։ Էս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում։ Ու որքան ընտրությունները մոտենան, այնքան ընտրողը սպասելու է լուրջ պատասխանի ու լուրջ խոսակցության։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

3 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

3 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

3 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

3 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

3 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

3 ժամ ago