ՌԴ ԱԽ-ն զգուշացրել է ՀՀ-ի մեծ կորուստների մասին․ Պուտինի մեսիջը լրջացավ

ՌԴ ԱԽ-ն զգուշացրել է ՀՀ-ի մեծ կորուստների մասին․ Պուտինի մեսիջը լրջացավ

Wed, 22 Apr 2026 12:32:20 +0400


Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, հանրապետությունը կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 23%-ը, ապրիլի 22-ին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Ընդհանուր առմամբ, ամենահամեստ և պահպանողական գնահատականներով, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը», – պաշտոնյայի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստի-ն։

Շևցովը նաև նշել է, որ աշխատաշուկան, կանխատեսումների համաձայն, կնվազի 10.5 տոկոսային կետով, գնաճը կաճի 22.6 տոկոսային կետով, իսկ ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակի համեմատ։

Ավելին, նա կանխատեսում է, որ էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գները կշարունակեն աճել, ինչը կհանգեցնի հանրապետությունում կենսամակարդակի զգալի անկման։

Հւշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ապրիլի 2-ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը 2025 թվականին նվազել է 5.1 միլիարդ դոլարով՝ Երևանի կողմից ԵՄ-ի հետ մերձեցման հայտարարությունների ֆոնին։

Նա նաև հայտարարեց՝ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, որը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմաքաղաքական դաշինքի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և ԵՄ-ին միաժամանակ պարզապես անհնար է։ Նա նաև նշեց, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների զարգացմանը։ Կրեմլի ղեկավարը նաև ակնարկեց, որ ՀՀ-ին գազ է մատակարարվում արտոնյալ պայմաններով՝ եվրոպական շուկայից համեմատաբար ցածր գնով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփը՝ Իրանին միջուկային հարված հասցնելու մասին

Թրամփը՝ Իրանին միջուկային հարված հասցնելու մասին Fri, 24 Apr 2026 13:00:47 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

10 րոպե ago

Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին

Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին Fri, 24 Apr 2026 12:54:14…

16 րոպե ago

Անընդունելին Նիկոլ Փաշինյանն է՝ իր ողջ էությամբ. այդպիսի ղեկավարից պետք է ազատվենք. Ավետիք Չալաբյան

Անընդունելին Նիկոլ Փաշինյանն է՝ իր ողջ էությամբ. այդպիսի ղեկավարից պետք է ազատվենք. Ավետիք Չալաբյան Fri,…

17 րոպե ago

Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան

Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Fri, 24 Apr…

32 րոպե ago

Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ ազգս համերաշխ դիմագրավի բոլոր փորձությունները

Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ ազգս համերաշխ դիմագրավի բոլոր փորձությունները Fri, 24 Apr 2026 12:36:46…

34 րոպե ago

Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»

Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» Fri, 24 Apr 2026 12:31:10 +0400 Latest news…

39 րոպե ago