100-ավոր մարդիկ բուժօգնության են դիմել․ Ինչ է կատարվում Բյուրեղավանում

100-ավոր մարդիկ բուժօգնության են դիմել․ Ինչ է կատարվում Բյուրեղավանում

Wed, 22 Apr 2026 15:25:55 +0400


Երեկվանից Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սրտխառնոցի, փսխման, փորլուծության և ջերմության բարձրացման գանգատներով։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Բարդումյանը։

«Պոլիկլինիկան ունի նաև շտապ օգնության ծառայություն, մեկ մեքենա է ու երեկոյան ժամը 11-ից սկսած կանչեր ենք ունեցել։ Միայն երեկ նույն գանգատներով 30 կանչ է սպասարկվել, այսօր էլ առավոտվանից կանչերի մեջ է։ Բայց դեռևս շարունակվում են շտապ օգնության կանչերը։ Արդեն հոսպիտալացված հիվանդներ ունենք, որոնք գտնվում են «Աբովյան» ԲԿ-ում, սակայն հստակ թիվ չեմ կարող ասել, քանի որ շատերը իրենք են անձամբ գնացել տարբեր հիվանդանոցներ։ Մենք գիշերը ահազանգել ենք ՀՎԿԱԿ, Վեոլիա ջուր, համայնքապետարան, Առողջապահության նախարարություն։ Քանի որ համատարած է, մեծ հավանականությամբ ջրից կարող է լինել, իհարկե, դա հաստատված չէ, սպասում ենք նմուշառումների պատասխանին։ Միայն կարող եմ ասել` խոսքը հարյուրավոր մարդակց մասին է»,- նշեց նա։

Հարցին՝ ծանր ընթացքով դեպքեր և երեխաների շրջանում թունավորումներ կա՞ն՝ Բարդումյանը պատասխանեց․ «Եթե ստացիոնար ենք տանում, ուրեմն նա արդեն որոշակի խնդիրներ ունի, կամ էլ այն վիճակում է, որ պետք է շուտ օգնություն ցույց տալ։ Երեխաներ, բնականաբար, կան։ Հոսպիտալացվածներից երկուսը Արզնի գյուղից են, այսինքն, միայն Բյուրեղավան քաղաքի մասշտաբով չեն թունավորման դեպքերը»։

Առողջապահության նախարարությունից էլ մեզ հայտնեցին․ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները անհապաղ իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում, գործընթացն ընթացքի մեջ է, արդյունքներրը մի փոքր ուշ կլինեն։ Այս պահին «Աբովյան» ԲԿ-ում հոսպիտալացվել է 4 անձ, նրանց վիճակը գնահատվում է բավարար և միջին ծանրության։ Ծանր դեպքեր չկան»։

Նշենք, որ Բյուրեղավանի համայնքապետարանը հորդորում է քաղաքացիներին հնարավորինս խուսափել ջրի գործածումից կամ այն օգտագործել միայն եռացրած վիճակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

15 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

26 րոպե ago

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Sat, 14 Nov 2026 16:30:53 +0400 Flightaware պորտալի…

30 րոպե ago

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը Sat, 14 Nov 2026 16:25:46 +0400 Երեկ գրել էինք,…

35 րոպե ago

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից Sat, 14 Nov 2026 16:15:03 +0400 «Արմավիր»…

46 րոպե ago

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին Sat, 14 Nov 2026 16:00:20 +0400…

1 ժամ ago