«Պոռնիկ», «Կրեմլի ծաղրանկար»․ Իտալիայի վարչապետն արձագանքեց Սոլովյովին

«Պոռնիկ», «Կրեմլի ծաղրանկար»․ Իտալիայի վարչապետն արձագանքեց Սոլովյովին

Wed, 22 Apr 2026 16:00:01 +0400


Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին պատասխանել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար, կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից իր հասցեին ուղղված վիրավորական մեկնաբանություններին: Այս մասին հայտնել է Ansa պորտալը՝ հղում անելով նրա սոցիալական ցանցերի էջերին։

Ինչպես նշվում է հոդվածում, Մելոնին իր պատասխանը հասցեագրել է ռուս լրագրողի հնչեցրած վիրավորանքներին, սակայն առանց նրա անունը նշելու։

«Իր բնույթով ռեժիմի եռանդուն քարոզիչը անկարող է դասեր տալ ո՛չ հետևողականության, ո՛չ էլ ազատության մեջ: Բայց այս ծաղրանկարները, իհարկե, մեզ չեն ստիպի փոխել ուղղությունը», – գրել է Մելոնին։

Նրա խոսքով՝ կա միայն մեկ ուղեցույց, և դա Իտալիայի շահերն են: Նա վստահեցրել է, որ «կհետևի դրան հպարտությամբ՝ չնայած աշխարհի քարոզիչների մեծ դժգոհությանը»։

Հիշեցնենք, ավելի վաղ Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը կանչվել էր Իտալիայի արտաքին գործերի նախարարություն՝ Սոլովյովի կողմից Իտալիայի վարչապետի մասին արված մեկնաբանությունների պատճառով։

Սկանդալը բռնկվեց այն բանից հետո, երբ ռուս լրագրողը Սոլովյով Live ալիքի հաղորդման ժամանակ իտալերեն և ռուսերեն լեզուներով վիրավորական արտահայտություններ արեց Մելոնիի մասին։ Մասնավորապես, նա Մելոնիին իտալերեներով անվանեց «պոռնիկ» և «ֆաշիստ արարած»՝ մեղադրելով նրան Թրամփին դավաճանելու մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

4 ժամ ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

4 ժամ ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

5 ժամ ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

5 ժամ ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

5 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

5 ժամ ago