Հայ Կառուցողական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

Հայ Կառուցողական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

Wed, 22 Apr 2026 16:23:56 +0400


Հայ Կառուցողական կուսակցության խորհրդի հայտարարությունը

Իշխող ուժի կողմից քաղաքական հակառակորդների դեմ շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումների քաղաքականությունը անհամատեղելի է ժողովրդավարության հետ։ Նման պայմաններում ընտրությունները կրում են ձևական բնույթ՝ իշխանության յուրացումը քողարկելու նպատակով։

Ի բողոք, մեր կուսակցության նախագահ՝ Անդրիաս Ղուկասյանի դեմ «Սարի թաղի գործով» կեղծ ապացույցների և սուտ ցուցմունքների հիման վրա մոտ 10 տարի իրականացվող քրեական հետապնդմանը, Հայ Կառուցողական կուսակցությունը չի մասնակցի Ազգային Ժողովի գալիք ընտրություններին։

Սա մեր ուղերձն է միջազգային դիտորդներին, առ այն, որ Հայաստանի իշխող ուժը իր վերարտադրվելու մոլուցքի ազդեցության տակ նախընտրական շրջանում ստեղծել է երկրում շանտաժի և հետապնդումների այնպիսի անտանելի մթնոլորտ, որը բացառում է ազատ և արդար ընտրությունները։

Տապալված ժողովրդավարության այս պայմաններում մենք հիշեցնում ենք մեր հայրենակիցներին, այն պարզ ճշմարտությունը, որ անարդարությունը չի կարող բերել խաղաղություն։ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիան, շրջափակումը և հայերի բռնի տեղահանումը մարդկության դեմ հանցագործություն է։ Նման պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության հասնելու համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից։ Առանց միջազգային արդարադատության անհնար է վերականգնել արցախցիների ոտնահարված իրավունքները։ Սա պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանը։

Ճշմարտություն է նաև այն, որ Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է անհրաժեշտ պայման Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու համար։ Հայ ժողովրդի համար Անկախության Հռչակագրով մեր պետության հիմքում դրված արդարության համար պայքարի գաղափարը միակ ուղեցույցն է տարածաշրջանում իրական խաղաղության և կայուն զարգացման համար։

Իշխող ուժի քարոզը, որ հարևան պետությունների հետ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները, բացարձակ սուտ է։ Աշխարհքաղաքական փակուղուց դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը ձեռք բերի Ժողովրդավար և զարգացած երկրների հետ միասին որոշումներ ընդունելու իր ձայնի իրավունքը։ Այդ հնարավորությունը Հայաստանին շնորհված է եղել 2018 թ․-ից, բայց իրականություն չի դարձել բացարձակապես իշխող ուժի պատճառով։

Հայ Կառուցողական կուսակցությունը կսատարի այն քաղաքական ուժերին, որոնք հավատարիմ են մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքներին, անհանդուրժողական են կոռուպցիայի նկատմամբ և կիսում են մեր դիրքորոշումը Հայաստանի համար օրհասական հարցերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ

Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ Thu, 10 Sep 2026 03:00:15 +0400 Հնդկաստանի…

3 րոպե ago

Կենսաքայքայվող դագաղ են ստացել

Կենսաքայքայվող դագաղ են ստացել Thu, 10 Sep 2026 02:00:41 +0400 Ավստրալիայում առաջին անգամ հուղարկավորում իրականացնելու…

1 ժամ ago

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել Thu, 10 Sep 2026 01:30:24 +0400 Բուքինգհեմյան պալատը հայտարարել է,…

2 ժամ ago

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 01:00:56 +0400 Այս տարվա օգոստոսին սննդամթերքի…

2 ժամ ago

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

3 ժամ ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

3 ժամ ago