«Հրապարակ»․ 2018-ից Փաշինյանի իշխանությանը ծառայություններ են մատուցում

«Հրապարակ»․ 2018-ից Փաշինյանի իշխանությանը ծառայություններ են մատուցում

Thu, 23 Apr 2026 10:25:17 +0400


ԱԳՆ-ն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Գեւորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ՝ մայիսի 5-6-ին «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման շրջանակներում Կոնցեպտի եւ տեխնիկական առաջադրանքի ծառայություն մատուցելու համար՝ տեղեկանում ենք բաց աղբյուրներից։ Մասնավորապես, ընկերությունը պետք է մշակի միջոցառման ընդհանուր կոնցեպտը, տարածքի ֆունկցիոնալ եւ վիզուալ լուծումներ առաջարկի, կազմի անհրաժեշտ գույքի ու տեխնիկայի ցանկ եւ վերջնական ներկայացուցչական փաթեթ տրամադրի։ Այս ծառայության համար բյուջեից վճարվելու է 13 մլն 200 հազար դրամ։

Ի դեպ, Գեւորգ Աղաբալյանին եւ նրա կնոջը՝ Մարիամ Աբգարյանին («Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ) պատկանող ընկերությունները հաճախ են առանց մրցույթի տարբեր գերատեսչությունների ծառայություններ մատուցում։ Օրինակ, 2022 թվականին «Ընդդեմ ցեղասպանությունների» ֆորումի շրջանակում Մարիամ Աբգարյանի ԱՁ-ն ԱԳՆ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել, որի գինը շուրջ 51 մլն դրամ էր։ 2023 թվականին «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման շրջանակներում «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմել է շուրջ 35 միլիոն դրամ։ 2024-ին «Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ Աղաբալյանի եւ նրա կնոջ՝ Մարիամ Աբգարյանի ԱՁ-ների հետ կնքվել են ընդհանուր ավելի քան 125 մլն դրամի պայմանագրեր։ Զույգին է պատկանում նաեւ EX production-ը, որը զբաղվում է լուսային ու ձայնային համակարգերով հագեցած բեմահարթակների հավաքման ծառայության մատուցմամբ։ Այս ընկերությունն է ապահովել «Կրթվելը նորաձեւ է», «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» եւ մի շարք այլ միջոցառումների բեմահարթակների, լուսային, ձայնային եւ լուսադիոդային էկրանների լուծումները։ Այս թանկարժեք պայմանագրերի շքերթը սկսվել է 2018-ից, երբ իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գեւորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ էր տրամադրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարո՞ղ եք ժխտել, որ պատրաստվում եք հանձնել Տիգրանաշենը

Կարո՞ղ եք ժխտել, որ պատրաստվում եք հանձնել Տիգրանաշենը Sun, 02 Aug 2026 11:26:03 +0400 Latest…

10 րոպե ago

Ովքեր կղեկավարեն խմբակցությունները ԱԺ-ում

Ովքեր կղեկավարեն խմբակցությունները ԱԺ-ում Sun, 02 Aug 2026 11:19:48 +0400 9-րդ գումարման Ազգային Ժողովում հաստատվեցին…

16 րոպե ago

Ռուբինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը՝ միասին «կոտրելու անեծքը»

Ռուբինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը՝ միասին «կոտրելու անեծքը» Sun, 02 Aug 2026 11:14:00 +0400 ՀՀ…

22 րոպե ago

Թիմի ցանկացած որոշում հարգելու եմ՝ իմ մոտեցումները ստորադասելով․ Վարդևանյան

Թիմի ցանկացած որոշում հարգելու եմ՝ իմ մոտեցումները ստորադասելով․ Վարդևանյան Sun, 02 Aug 2026 11:09:29 +0400…

27 րոպե ago

Աղվան Վարդանյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է իր տղամարդավարի գործողությունները

Աղվան Վարդանյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է իր տղամարդավարի գործողությունները Sun, 02 Aug 2026 11:02:24 +0400…

34 րոպե ago

Ուր է Վեհափառ հայրապետը. Արամ Վարդևանյան

Ուր է Վեհափառ հայրապետը. Արամ Վարդևանյան Sun, 02 Aug 2026 10:44:38 +0400 Latest news from…

52 րոպե ago