Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ 2018-ից Փաշինյանի իշխանությանը ծառայություններ են մատուցում

«Հրապարակ»․ 2018-ից Փաշինյանի իշխանությանը ծառայություններ են մատուցում

Thu, 23 Apr 2026 10:25:17 +0400


ԱԳՆ-ն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Գեւորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ՝ մայիսի 5-6-ին «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման շրջանակներում Կոնցեպտի եւ տեխնիկական առաջադրանքի ծառայություն մատուցելու համար՝ տեղեկանում ենք բաց աղբյուրներից։ Մասնավորապես, ընկերությունը պետք է մշակի միջոցառման ընդհանուր կոնցեպտը, տարածքի ֆունկցիոնալ եւ վիզուալ լուծումներ առաջարկի, կազմի անհրաժեշտ գույքի ու տեխնիկայի ցանկ եւ վերջնական ներկայացուցչական փաթեթ տրամադրի։ Այս ծառայության համար բյուջեից վճարվելու է 13 մլն 200 հազար դրամ։

Ի դեպ, Գեւորգ Աղաբալյանին եւ նրա կնոջը՝ Մարիամ Աբգարյանին («Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ) պատկանող ընկերությունները հաճախ են առանց մրցույթի տարբեր գերատեսչությունների ծառայություններ մատուցում։ Օրինակ, 2022 թվականին «Ընդդեմ ցեղասպանությունների» ֆորումի շրջանակում Մարիամ Աբգարյանի ԱՁ-ն ԱԳՆ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել, որի գինը շուրջ 51 մլն դրամ էր։ 2023 թվականին «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման շրջանակներում «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմել է շուրջ 35 միլիոն դրամ։ 2024-ին «Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ Աղաբալյանի եւ նրա կնոջ՝ Մարիամ Աբգարյանի ԱՁ-ների հետ կնքվել են ընդհանուր ավելի քան 125 մլն դրամի պայմանագրեր։ Զույգին է պատկանում նաեւ EX production-ը, որը զբաղվում է լուսային ու ձայնային համակարգերով հագեցած բեմահարթակների հավաքման ծառայության մատուցմամբ։ Այս ընկերությունն է ապահովել «Կրթվելը նորաձեւ է», «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» եւ մի շարք այլ միջոցառումների բեմահարթակների, լուսային, ձայնային եւ լուսադիոդային էկրանների լուծումները։ Այս թանկարժեք պայմանագրերի շքերթը սկսվել է 2018-ից, երբ իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գեւորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ էր տրամադրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի

Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի Wed, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով