Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով

Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով

Tue, 23 Jun 2026 11:26:22 +0400


Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։ Որոշումն ավագանու նիստի օրակարգում էր` չզեկուցվող հարցերի մեջ: Ավագանու «Հանրային ձայն» և «Մայր Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին, որ հարցը դառնա զեկուցվող, քանի որ կողմ չեն նախագծին, սակայն առաջարկը հավանության չարժանացավ ավագանու մյուս խմբակցությունների կողմից:

Նշենք, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն է: Այս նախագիծն արդեն երկրորդ անգամ էր նիստի օրակագում: Նախորդ նիստի ժամանակ զեկուցվող տարբերակով էր, սակայն չընդունվեց ավագանու անդամների կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնայի Դիլիջան այցի ժամանակ»

«Շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնայի Դիլիջան այցի ժամանակ» Mon, 16 Nov …