Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Tue, 23 Jun 2026 11:30:20 +0400


Ռուսաստանի ՀՕՊ տագնապի համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 22-ի ժամը 20:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև հունիսի 23-ի ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 143 ուկրաինական անօդաչու թռչող սարք», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Ռոստովի և Աստրախանի մարզերի, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերի, Ղրիմի, Ադիգեյի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս գիշեր մայրաքաղաքը հրթիռակոծել են

Այս գիշեր մայրաքաղաքը հրթիռակոծել են Sat, 19 Sep 2026 13:00:15 +0400 Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադն …