Ռուսները կշարժվեն դեպի Աֆրիկա՞․ Պուտինի կարևոր ընդգծումները
Thu, 29 Oct 2026 17:00:48 +0400

Ռուսական բիզնեսներն արտաքին ճնշման պայմաններում կարող են իրենց արտադրական հզորությունների մի մասը տեղակայել աֆրիկյան երկրներում, մինչդեռ ներդրումների պաշտպանության ապահովումը կարևոր է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դուք ուրվագծել եք առաջնահերթություններ՝ ներդրումներ, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, էներգետիկա, կրթություն և հասանելություն շուկաներին։ Գիտեք, ես անսպասելի բան չեմ ասում, բայց սա ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի շահերին, հատկապես այսօրվա պայմաններում, երբ բազմաթիվ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի տնտեսության և ռուսական ձեռնարկությունների նկատմամբ», – ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Մոսկվայում ընթացող Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի լիագումար նիստում մասնակիցների ելույթները։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ռուսական ընկերությունները հետաքրքրված են որոշակի արտադրական օբյեկտներ տեղափոխելով աֆրիկյան երկրներ։
«Դա փոխադարձ շահ է։ Կարևոր է միայն, որ ձեր կողմից այս որոշումները միշտ լինեն ինքնիշխան, ներդրումները հուսալի և պաշտպանված լինեն, և որ դա գործի անկախ արտաքին քաղաքականության կոնկյուկտուրայից», – հայտարարել է ՌԴ նախագահը։
Ըստ նրա՝ ռուսական ընկերությունների ներդրումային ներուժը «բավականին բարձր է», և «այստեղ շատ աշխատանք կա անելու»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր