Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն

Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն

Thu, 23 Apr 2026 11:19:24 +0400


ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։ Այս գործողությունը, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին, նշանավորում է Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության համակարգված վերացման լուրջ սրացում։

Օծված 2019 թվականին՝ տաճարը խորհրդանշում էր հայկական կրոնական կյանքի վերածնունդը և տեղի հայկական ներկայության շարունակականությունը։ Դրա ոչնչացումը՝ հաստատված արբանյակային պատկերներով, հետևում է հայկական մշակութային և կրոնական վայրերի նկատմամբ նախորդ հարձակումներին և արտացոլում է ավելի ընդգրկուն և կանխամտածված գործողություններ՝ վերացնելու հայկական պատմական հետքը։

Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և մշակութային ժառանգությունը պաշտպանող ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավական կարգավորումների լուրջ խախտումներ, ինչպես նաև հակասում են Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին, որոնք Ադրբեջանից պահանջում են կանխել և պատժել նման գործողությունները։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը մտահոգություն է հայտնում միջազգային պատշաճ արձագանքի բացակայության կապակցությամբ։ Շարունակվող լռությունը վտանգում է անպատժելիության խորացումը և խաթարում արդարության հաստատման և տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հեռանկարները։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում՝

· Անմիջապես իրականացնել վնասված տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության անկախ միջազգային մշտադիտարկում,

· Կիրառել նպատակային միջոցներ՝ դիտավորյալ ոչնչացման համար պատասխանատվություն ապահովելու նպատակով,

· Հարավային Կովկասի շուրջ միջազգային ներգրավվածության շրջանակներում բարձրացնել ժառանգության պաշտպանության առաջնահերթությունը,

· Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր, ներառյալ՝ դիմել միջազգային դատական մեխանիզմներին։

Մշակութային ժառանգության ոչնչացումը հարձակում է ոչ միայն որևէ ժողովրդի ինքնության, այլև մարդկության համընդհանուր ժառանգության դեմ և պահանջում է արագ և սկզբունքային միջազգային արձագանք։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին

ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին Thu, 30 Apr 2026 10:58:04 +0400 Latest news from…

9 րոպե ago

«Հրապարակ». Արեւմուտքը մտածում է` արժե՞ գումար տալ «պրավալի» մատնված ուժին

«Հրապարակ». Արեւմուտքը մտածում է` արժե՞ գումար տալ «պրավալի» մատնված ուժին Thu, 30 Apr 2026 10:45:19…

22 րոպե ago

Ինչ եղանակ է սպասվում մայիսին

Ինչ եղանակ է սպասվում մայիսին Thu, 30 Apr 2026 10:39:37 +0400 Latest news from Secure…

28 րոպե ago

Ինչ է կատարվում Մխչյանի կամուրջի վրա․ ճանապարհը փակվել է

Ինչ է կատարվում Մխչյանի կամուրջի վրա․ ճանապարհը փակվել է Thu, 30 Apr 2026 10:38:22 +0400…

29 րոպե ago

Գիշերը Կրեմլում ընդունել է Կադիրովին․ ինչ է հայտնի

Գիշերը Կրեմլում ընդունել է Կադիրովին․ ինչ է հայտնի Thu, 30 Apr 2026 10:30:21 +0400 Ռուսաստանի…

37 րոպե ago

«Հրապարակ». Եթե Զելենսկին գա Հայաստան, Մոսկվայի դիրքորոշումը շատ կոշտ կլինի

«Հրապարակ». Եթե Զելենսկին գա Հայաստան, Մոսկվայի դիրքորոշումը շատ կոշտ կլինի Thu, 30 Apr 2026 10:15:15…

52 րոպե ago