Դեսպանատների համար նոր շենքե՞ր կկառուցվեն

Դեսպանատների համար նոր շենքե՞ր կկառուցվեն

Thu, 23 Apr 2026 13:40:29 +0400


Հայաստանի և Ղազախստանի միջև նախատեսվում է կառուցել նոր դիվանագիտական շենքեր՝ երկու երկրների մայրաքաղաքներում։ Համապատասխան համաձայնագրի վավերացումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում։

Փաստաթուղթը վերաբերում է հողատարածքների փոխադարձ տրամադրմանը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանում կկառուցվեն նոր դեսպանատներ։ Նախագիծը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին և ուղղված է դիվանագիտական ենթակառուցվածքների զարգացմանը։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս Ղազախստանում Հայաստանի դեսպանությունն աշխատում է վարձակալվող տարածքում, ինչը երկարաժամկետ հեռանկարում առաջացնում է թե՛ ֆինանսական, թե՛ գործառնական սահմանափակումներ։ Նոր շենքի կառուցումը նպատակ ունի ապահովել ավելի կայուն և արդյունավետ գործունեություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինային ռազմական կործանիչ ինքնաթիռներ չի տրամադրի

Ուկրաինային ռազմական կործանիչ ինքնաթիռներ չի տրամադրի Thu, 18 Jun 2026 18:30:37 +0400 Լեհաստանը հրաժարվել է…

9 րոպե ago

Մենք փոքր երկիր ենք, չպետք է դառնանք պայքարի հրապարակ. բոլորը հաղթեցին բացի հայ ժողովրդից

Մենք փոքր երկիր ենք, չպետք է դառնանք պայքարի հրապարակ. բոլորը հաղթեցին բացի հայ ժողովրդից Thu,…

15 րոպե ago

Դա կլինի մեկ անգամ ու կլինի վերջնական, և դա որոշելու է ժողովուրդը, ոչ թե փոքրիկ խմբակը․ Կարապետյան

Դա կլինի մեկ անգամ ու կլինի վերջնական, և դա որոշելու է ժողովուրդը, ոչ թե փոքրիկ…

21 րոպե ago

Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա

Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա Thu, 18 Jun 2026 18:15:04 +0400 Ընտրությունների,…

25 րոպե ago

Խելք ունենային, չէին անի այսքան ապօրինություններ, հանգիստ իշխանությունը կհանձնեին

Խելք ունենային, չէին անի այսքան ապօրինություններ, հանգիստ իշխանությունը կհանձնեին Thu, 18 Jun 2026 18:13:15 +0400…

27 րոպե ago

6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել

6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Thu, 18 Jun 2026 18:05:52 +0400 Դերասան…

34 րոպե ago